Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի մասին մանրամասներ, ասաց, որ այս ծրագիրը որոշակի առումով խթանում է նաև Հայաստանի Նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականությանը:

«Պետք է նշել, որ «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, զբոսաշրջիկների թվի մոտ 35% աճ ենք արձանագրել»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ սա միջազգային չափանիշներով լավ արդյունք է, ու համոզմունք հայտնեց, որ այն շարունակական է լինելու, և «բաց երկնքի» քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն, քանի որ այդ հարցում կա Նախագահի խիստ հանձնարարականը:


Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց նաև, թե բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստան գալու կամ Հայաստան թռիչքներ իրականացնելու, նրանք մեր երկրում լիարժեք աջակցության են հանդիպելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել