Մի բան ակնհայտ է, որ Խորհրդարանում ավելի շատ պետք է լինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները... Ցավոք, մեր իրականության մեջ ԱԺ պատգամավորների մեծ մասն իրեն ավելի շատ դիրքավորում է որպես հեղինակություն, կարծիքի առաջատար, որոնք գուցե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են այդ կարգավիճակում լինելու համար: Ընդհանրապես, այսօր աշխարհում մի տենդենց է նշմարվում, երբ կարգավիճակային ազդեցությունն աստիճանաբար իր տեղը զիջում է ոչ ֆորմալ ազդեցությանը: Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում մարդիկ բացարձակ չգիտեն, թե ովքեր են իրենց պառլամենտներում օրինագծեր մշակում և ընդունում, քանի որ մեծ հաշվով վստահ են, որ այդտեղ չեն կարող հայտնվել տվյալ գործունեության հետ որևէ աղերս չունեցող ազգընտիրներ: Եվ այս պարագայում նրանց համար Թոմն և Մայքլը նույն հարթության վրա են, քանի որ համոզված են, որ երկուսն էլ որպես պրոֆեսիոնալներ փայլուն կկատարեն իրենց պարտականությունները: 
Իսկ մենք սրտի տրոփյունով սպասում ենք, թե գուցե այս ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ավելի շատ լինեն օրենսդիր աշխատանքը պատկերացնող, համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող պատգամավորները:Սակայն այս առումով էական փոփոխություններ կամ նշանակալի առաջընթաց դեռևս չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել