Tert.am-ը գրում է.

Այն, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելուց մեկ տարի անց Եվրամիությունն իր հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ոչ միայն շարունակում է Հայաստանին բարեփոխումների նպատակով տրվող ֆինանսական աջակցությունը, այլև ավելացնում է այն, վկայում է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները աջակցություն են գտնում ԵՄ-ի կողմից:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ այս տարի ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2014-2017 թվականներին ՀՀ-ին տրամադրվելիք դրամաշնորհները էականորեն ավելացրել է:

«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի բարեփոխումների շարունակականության քաղաքականությունը արձագանք ու աջակցություն է գտնում Եվրամիության կողմից, կարևորվում է դա , մասնավորապես, հանրային կառավարման ոլորտում, արդարադատության, մասնավոր սեկտորի զարգացման ոլորտում: Հայաստանի համար սրանք բարեփոխումների համար կարևոր ոլորտներ են, և մենք այդ հարցում միշտ կարևորել ենք ԵՄ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլ նաև քաղաքականը, մասնագիտականն ու փորձագիտականը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել