Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերին։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Հարգելի խորհրդարան,

Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով:

Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, Էրդողանը պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Ակնհայտ է, որ նա մոռացության է մատնում այն, որ Թուրքիան երեք տասնամյակից ավել բռնազավթած է պահում Եվրամիության անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում` բռնեք գողին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել