Հավանաբար այս հարցը տալիս են աշխարհի բոլոր տղամարդիկ ու ինչո՞ւ միայն տղամարդիկ: Ընդ որում, միանգամայն բնական այս երևույթը լինում է ինչպես պատանիների, այնպես էլ ծերուկների մոտ (որոշ դեպքերում): Եվ այսպես, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ այս օրհասական հարցի վերաբերյալ:

Միզապարկի և մտորումների վարկածը 

Pochemu u muzchin utrom vstayet 300x177 Почему у мужчин утром встает?«Ինչո՞ւ է առավոտյան էրեկցիա լինում» հարցն ունի բազմազան պատասխաններ: Դրանցից մեկը կայանում է նրանում, որ առավոտյան էրեկցիաները միանգամայն բնական ռեակցիա է, որն առաջանում է էրոտիկ երազներից: Սակայն կան նաև պակաս էրոտիկ պատճառներ, որոնք կարող են բերել այս արդյունքին: Օրինակ՝ լցված միզապարկի գործոնը:

Բանն այն է, որ երբ միզապարկը լցվում է, դրա պատերը իմպուլսներ են ուղարկում միզամղման համար պատասխան տվող ողնուղեղային կենտրոնին: Սակայն այդ կենտրոնի զգալի գրգռումը փոխանցվում է արդեն էրեկցիայի համար պատասխան տվող կենտրոն, որը գտնվում է հարևանությամբ, իսկ դա իր հերթին հանգեցնում է առնանդամի գրգռման ու «Ինչո՞ւ առավոտյան…» տիպի հարցերի առաջացման: Եթե էրեկցիան պայմանավորված է միզապարկի լցվելով, ապա որքան էլ այն լցված լինի, էրեկցիան չի կարող այնքան ուժեղ լինել, որքան սեռական ակտի ժամանակ:

Հարկ է նշել, որ «Ինչո՞ւ առավոտյան» հարցը ամենևին էլ ամենակարևորը չէ տղամարդկանց համար, որովհետև նրանք դա ընկալում են որպես նորմա: Իսկ այ էրեկցիայի թուլացումը կամ ժամանակավոր դադարը նրանց մոտ սարսափ առաջացնող մտքեր է ծնում, որոնցից ամենահաճախ հանդիպողն՝ իմպոտենցիայի գերխնդիրն է: Որքան ավելի շատ են տղամարդիկ մտածում այս մասին, այքան ավելի են նրանք սկսում անհանգստանալ ու նյարդայանանալ, ինչը ավելի է բարդացնում նրանց վիճակը (առավոտյան էրեկցիաներն ավելի ու ավելի են թուլանում ու հազվադեպ դառնում): Եթե դուք նույնպես բախվել եք այդ խնդրին, ապա անիմաստ ձեր ուղեղը ծանրաբեռնելու փոխարեն, պարզապես դիմեք մասնագետի ու մոռացեք ծանր ապրումների մասին:

Առավոտյան էրեկցիան հատուկ է նաև տղա երեխաների համար և դա նրանց ծնողների մոտ երբեմն անհանգստություն է առաջացնում, մինչդեռ, որպես կանոն անհանգստանալու ոչ մի կարիք էլ չկա: Պարզապես ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այն բանի վրա, որ իրենց զավակները գնան զուգարան արթնանալուց անմիջապես հետո և առավոտյան «վաղաժամ» էրեկցիան արագ կանցնի:

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց մոտ գիշերները 4-6 անգամ 10-15 րոպեանոց էրեկցիաներ են լինում, ուստի հարցը ավելի բազմաբնույթ ու խորն է դառնում, քան ընդունված է համարել, որովհետև օրինակ պատանիների մոտ էրեկտիվ վիճակ է լինում քնի տևողության 20 տոկոսի ընթացքում: Դա սպոնտան է և որպես կանոն՝ էրոտիկ կամ այլ տիպի երազնի հետևանք:

Գիշերային էրեկցիաների վարկած

Utrenaya erekciya 209x300 Почему у мужчин утром встает?

Բնականաբար ծագում է հետևյալ տրամաբանական հարցը. ինչի՞ համար է անհրաժեշտ առավոտյան և գիշերային էրեկցիան: Պատասխանը բավականին պարզ է և գիտականորեն հիմնավորված. չգրգռված վիճակում, առնանդամը քիչ է զարկերակային արյուն ստանում և եթե էրեկցիա չլինի, ապա տղամարդու սեռական օրգանում կսկսվի հիպօքսիա՝ թթվածնային քաղց: Ըստ էության, հենց դա էլ տեղի է ունենում և բջիջները՝ զգալու թթվածնի պակաս, ազդակներ են ուղարկում ուղեղ և սկսվում է էրեկցիա: Եթե այս երևույթը չլիներ, տղամաարդիկ շատ արագ իմպոտենտ կդառնային, ուստի սա անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմ է, իսկ առավոտյան առավոտյան էրեկցիաները ոչնչով չեն տարբերվում գիշերայիններից: Կարելի անգամ դա համարել գիշերային վերջին էրեկցիա

Վարկած՝ կենսական էներգիային և այլ նմանատիպ բաներին հավատացողների համար

Մեդիտացիայի սիրահարները պնդում են, որ էրեկցիան սեռական նյարդի և դրա հարակից մասերի ձգումն ու ընդլայնումն է: Այդ ձգումն առաջանում է ուժեղ քամիների արդյունքում, որը քշում է թանձր ու կրքոտ պնևմա, որի հետ շրջանառվում է նաև կոպիտ պնևմա ու շատտ արյուն:

Ըստ այս վարկածի, գիշերային էրեկցիաներին նպաստում է ամեն բան, որը խոնավություն ունի և կարող է դառնալ քամի: Առաջին մարսողությանն ժամանակ, խոնավությունը քամի չի դառնում, բայց ոչ էլ ոչնչանում է, ինչպես չեն ցրվում նաև գոյություն ունեցող քամիները, այլ կուտակվելով՝ մեծացնում են անդամը: Ուստի, գիշերային և առավոտյան էրեկցիաները կամ մեր երևակայության արգասիքն են, կամ էլ մեր արյան մեջ սերմ ծնող քամիների առատության արդյունք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել