Tert.am-ը գրում է.

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը. քառյակի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով ընդգծեց, որ խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է կողմ այս բարեփոխումներին, և որոշում է ընդունվել, որ բոլորը պետք է հարգեն միմյանց տեսակետները:

Իսկ թե ինչու չկարողացան միասնական դիրքորոշման հանգել սահմանադրական բարեփոխումների հարցում, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ ուժերը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ին ու «Ժառանգությանը», նպատակահարմար չեն գտել այսօր այդ փոփոխությունները կատարել, չնայած կարող էին միանալ ՀՅԴ-ին։

«Մենք փոխանակեցինք մեր տեսակետները սահմանադրական փոփոխությունների հարցով, արձանագրվեց, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը։ Այս պարագայում տեսակետները քառյակում տարբերվում են: ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ մնացած երեք ուժերը՝ այս կամ այն պատճառաբանություններով, նպատակահարմար չեն համարում սահմանադրական փոփոխությունների անցկացումը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել