ԴԱՀԿ-ում այսօր ես էլ եմ եղել. Գնացել էի հասկանալու հաշվիս 30.000 դրամ կալանք դնելու պատճառը: Պարզվեց, որ իրականում ժամանակին վճարել էի էտ տուգանքը և, լավ է, չեկը պահել էի: Անհանգստության համար ներեղություն խնդրեցին և տուն ուղարկեցին: Բայց պարզվեց, որ ինձանից առաջ նույն սխալով արդեն 12 հոգու կալանքը չեղյալ էին հայտարարել: Տեսուչը բողոքում էր: Ասեց, որ երեկ էլ ավելի քան 30 մարդ է եկել և ապացուցել, որ ժամանակին մուծել էին տուգանքը. Ըստ նրա խոսքերի, այս շփոթմունքի պատճառը ՃՈ-ն է, որը «կալանքի մասին վճիռը կայացրած պատրաստ որոշումն է արդեն միանգամից ուղարկում իսկ ԴԱՀԿ տեսուչներին մնում է միայն ներեղություն խնդրել անիմաստ նեղություն կրած քաղաքացիներից»:

Որ ճիշտն ասեմ, վճարված տուգանքների չեկերի բացարձակ մեծամասնությունը կորցրել եմ: Դատելով սխալների այս բարձր թվից՝ չեմ բացառում, որ վաղը-մյուս օր կալանքի մասին նոր որոշումներ կարող են լինել: Վստահ եմ, որ շատերը այդպես արդեն ահագին գումարներ են վճարել և դեռ կվճարեն: Ուրեմն պետք է մի բան անել շտապ: Կարծում եմ՝ պատկան մարմիննրը՝ հատկապես ՃՈ-ն և ԴԱՀԿ-ն պետք է խնդրին շուտափույթ լուծում տան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել