Ու ամենայն լրջությամբ եմ սա ասում՝ առանց որևէ հեգնանքի, կամ էլ թաքնված ենթատեքստի: Հայաստանում իրոք պետք է լեգալիզացնեl մարմնավաճառությունը և հօգուտ դրա կարող եմ բերել մի քանի ծանրակշիռ փաստարկ.

Մարմնավաճառությունը բացառել այսպես թե այնպես անհնար է

Ի՜նչ դրակոնյան օրենքներ էլ կիրառվեն, ինչպես էլ փորձեն դրա դեմն առնել, հնագույն մասնագիտությունը իր համար կածան կբացի: Մարմնավաճառությունը դա միայն ճամփեզրին, կամ էլ Ծերեթեիլիին կանգնող գիշերային թիթեռնիկները չեն: Ըստ էության, չաղ, ծեր ու հարուստ կերպարների երիտասարդ սիրուհիների կենսակերպը ու գումար վաստակելու միջոցները սկզբունքային ոչ մի տարբերություն չունեն Ծերեթելիի թիթեռնիկներից ու եթե Ծերեթելիի թիթեռնիկին կարելի է տուգանել կամ դատել իր զբաղմունքի համար, ապա մյուս կատեգորիային ինչո՞ւ չի կարելի:

Մարմնավաճառության դեմ գործող օրենքները ծիծաղելի են

Որքանով որ ես եմ տեղյակ, մարմնավաճառության համար սահմանված է տուգանք, որը կազմում է.... 500 դրամ: Ես չեմ՝ դուք եք, բացատրեք ինձ, թե էդ 500 դրամով ո՞նց են պատրաստում համոզել մարդուն, ով իր ծառայությունների մեկ դրվագի համար ստանում է միջինը 20000 դրամ, որ ինքը չզբաղվի էդ գործով: Եթե մի ինչ որ հրաշքով կարողանային բռնել ու ապացուցել մարմնավաճռության բոլոր դրվագները ու ավելի նշանակալից տուգանք սահմանեին, ապա դա միայն կբերեր նրան, որ տուգանքի չափսին ուղիղ համեմատական՝ կաճեր մարմնավաճառների ծառայությունների գինը:

Մարմնավաճառության օրինականացումը եկամտաբեր է

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունը օրինականացված է, պետությունը ստանում է բավականին մեծ եկամուտներ՝ մարմնավաճառների կողմից վճարված հարկերի տեսքով: Բացի դրանից, օրինական դաշտ ներգրավելով մարմնավաճառներին, զգալի հարված է հասցվում կազմակերպված հանցավորությանը, որի եկամտային հիմնական կետերից մեկը հենց մարմնավաճառությունից է գալիս: ԱՄՆ, Նիդերլանդներ, Թայլանդ... օրինակները քիչ չեն ու եթե մի կողմ ենք դնում էմոցիաներն ու բարոյահոգեբանական խրատանքները, ապա տեսնում ենք, որ տակը մնում են զուտ պրագմատիկ փաստարկներ, որոնք խոսում են հօգուտ օրինականացման:

Մարմնավաճառության օրինականացումը օգտակար է հանրային առողջության համար

Օրինակ Լաս Վեգասում ու Ամստերդամում, հասրակաց տները ստանում են համապատասխան գործունեություն ծավալելու լիցենզիա, որը պահպանելու համար, ի թիվս այլ պահանջների, պետք է երաշխավորել, որ «աշխատակիցներդ» պարբերաբար ստուգումներ են անցնելու, որպեսզի հնարավորինս բացառվի սեռավարակների տարածումը:

Հարցրեք ցանկացած սեքսապատոլոգի Հայաստանում, և նա ձեզ վստահորեն կասի, որ սեռավարակներով հիվանդները մեր երկրում դրանք ձեռք են բերում մարմնավաճառներից, կամ էլ մարմնավաճառներից վարակված տղամարկանցից, որովհետև մեզ մոտ դա զուտ մարմնավաճառի հայեցողությանն ու բարեխղճությանն է թողնված, թե ինչ հաճախականությամբ է նա այցելում բժշկին ու ինչ միջոցներ է ձեռնարկում սեռական առողջությունը պահպանելու համար:

Դե հիմա ինձ ասեք, թե ի՞նչ կարող եք հակկադրել վերոնշյալ 4 փաստերին, եթե դեն նետենք էմոցիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել