Րաֆֆին գնացել էր Անթալիա՝ հանգստանալու: «Ժառանգությունից» չեն հերքել, փաստորեն՝ իրականություն ա:
Իսկ էն, որ Րաֆֆին ունակ ա նման բան անել, ոչ ոք չի կասկածում, չէ որ հանրահավաքների թեժ շրջանում Գարինի ու Արմենուհու հետ գնաց Մոսկվա՝ օդափոխվելու:
Չէ, չեմ քննադատում, ինքը րաֆֆիաբար ա վարվել, նորմալա: 
Ձմեռն՝ ԱՄՆ-ում, գարունը՝ Մոսկվայում, իսկ ամառը՝ Անթալիայում: Հեչ վատ չի, բարոն Րաֆֆի:
Բայց բարձր ամբիոններից էլ մատ թափ չտաք ժողովորդի վրա, թե կեսից հետ քաշվեցին, ընկրկեցին: Պատճառը Ձեր մեջ փնտրեք, հաստատ երկար մտորելու կարիք չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել