Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև այսօր պաշտպանության նախարարությունում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ նախարարներ Սեյրան Օհանյանի, Արմեն Աշոտյանի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:

Ներկայացնելով նպատակները՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք այս անգամ հավաքվել ենք չափազանց կարևոր առաքելությամբ, մեզ համար հասկանալի է, որ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ անչափ կարևոր է, որ կարողանանք մեր երիտասարդ սերնդի դաստիարակությունը պատշաճ կազմակերպել: Հայ ժողովրդի դաստիարակության մաս է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը պետք է սկսվի դպրոցներից՝ մեր բոլորի մասնակցությամբ: Կարծում եմ` նորագույն պատմության մեջ կարևոր է Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման մասին հայրենասիրական այն դրսևորումները, որոնք կան մեր մեջ, հաղորդել մատաղ սերնդին»:

Նախարարը նաև նկատեց, որ վերջին տարիների ընթացքում իրենք բավականին հիմք են ստեղծել, որպեսզի այսօր երեխաները, դպրոցականները համակարգված ձևով մտնեն ընդհանուր դաստիարակչական համակարգի մեջ, որպեսզի ռազմահայրենասիրական դաստիարակության հատկանիշները պատշաճ ձևով փոխանցվեն նրանց:

«Մեր ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիրակության բացակայությունը սպառնալիք է: Եթե գաղափարի շուրջ համախմբված են բոլորը` հատկապես երիտասարդները՝ մեր հայրենիքի պաշտպանության գործում, ապա այն չի կարող պատշաճ չիրականացվել»,-ասաց նա՝ նշելով, որ այս տարիների կատարած աշխատանքը, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության կողմից աշխատանքները բազմազան են այնքան, որ յուրաքանչյուրի ստեղծագործական միտքը կարող են ապահովել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել