…երբ գիշերը միայն կարճ դադար է երկու անսահման կարևոր ու բարի իրադարձությունների միջև։)))))))՜՜՜՜՜
Երեկվա օրս. «Մարդկային գործոնի» թեմատիկ ծանր չորս նկարահանումից հետո թվում էր սպառված հասա Ջամբո, բայց մեկեն լիցքավորվեցի. այնտեղ Սերն էր թևածում ու բարությունը…
Արմեն Մարտիրոսյանի ու Արտյոմ Վարդանյանի հիանալի նախաձեռնությամբ բարեգործական երեկոյին հավաքվել էին ՄԱՐԴԻԿ՝ Մայրեր, Գործարար մարդիկ, Նախարարներ, Արտիստնե՜ր՝ երգիչ, դերասան, նկարիչ, պարող, ռեժիսոր , կոմպոզիտոր, լրագրող թե հաղորդավար…( որ մեկին նշեմ), 
Հավաքվել էին գործնականում օգնելու «Հայ Մայրեր» հկ–ին և նրանց լուսաչյա փոքրիկ բալիկներին՝ հաղթահարելու ՄՈՒԿ( մանկական ուղեղային կաթված) կոչվող հիվանդությունը…
Շա՜տ էին բարեգործները, բայց առանձնահատուկ շնորհակալություն Առաջին Տիկնոջը՝ Ռիտա Սագսյանին, որը որպես Մայր ցավեց, հուզվեց և շատ լուրջ օգնություն ցուցաբերեց Հայ Մայրերին… ։՝)) 
Լուծվեց նաև փոքրիկ Մարիի վիրահատության հա՜րցը ՜՜՜ 
Ես երեկ խեղդվում էի հուզմունքից և ուրախությունից, …Մայրերը՝ թաց աչքերով ու շնորհակալ ժպիտներով
… 

հիմա ահա շտապում եմ «Հայ մայրեր»—ի փոքրիկ կենտրոնի բացմանը, որտեղ երեխաները կունենան թերապիայի անվճար հնարավորություն, ասել է թե՝ երբևէ Առողջ ու լիարժեք կյանքի հնարավորություն, իսկ Մայրերն էլ իրենց չեն զգա միայնակ ու կոտրված, այլ Զորեղ և Կարող ՜՜՜։)
… երբ պահը գա «գնալու»…կիմանամ որ իզուր չեմ ապրել։)) 

Հ.Գ. Վերջապե՜ս… «Երազի Տուն» ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնի և « Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ գրասենյակի բացումը կկայանա ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ին, ժամը 13.00-ին, Զեյթուն, Մինաս Ավետիսյան 8ա, 2-րդ մուտք հասցեյով… Հրավիրում ենք ԲՈԼՈ՜Ր մեր ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել