Փողա պետք...

Պ. Հայրիկյանը հացադուլի մեջ է, բայց միաժամանակ չի մոռանում գումար պահանջել: Մարդուն մի մեղադրեք մի 10 օր հաց չի ուտի, այ դրանից հետո բա՞ ինչպես պետք է վերականգնվի, մի 42 մլն դրամի բանանա, շոկոլադա ու նման բաներ կուտի և նորից կանցնի ակտիվ քաղաքականությանը: Փողա պետք փող:

ՀՊՃՀ-ում կրքրը թեժ են: Սեքսը հասել է համալսարաններ:): Չեմ կարա ասեմ, որը ոնց, բայց ասում են ռեկտորը վիրտուալ սեքս նամակագրություն է ունեցել: Ես մի կողմից չեմ հավատում, որ նման բան կարող է տեղի ունեցած լինի, բայց դե ռեկտորենքել են մարդ, մի խոսքով մութ պատմություն է: Կարևորը ոստիկանությունը զբաղվի այս հարցով, իսկ եթե ոստիկանությունը այս հարցով զբաղվում է, ես բոլորիդ կոչ եմ անում կամուրջների վրա երկար չկանգնել՝ կարող է կասկածյալ դառնաք:)

Տեսնես Շանթ Հարությունյանը գոհ է, որ իր անչափահաս որդուն քցեց այս ամենի մեջ: Հիմա նրան ուզում են դատապարտեն 5 տարվա ազատազրկման: Շանթը որդու կյանքը խորտակեց: Սակայն խնդրում եմ, Շահենին գոնե փորձաշրջանով ազատ արձակել ու հետևել, որ ինքը սովորի և իր անավարտ մնացած մանկությունը շարունակի: Հայրեր ու որդիներ պայքարը միշ կա ու կլինի, բայց հայրերը պետք է պայքարի ժամանակ ոչ թե որդու կյանքը քանդեն այլ ճիշտ ուղու վրա դնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել