Tert.am-ը գրում է.

Ցանկացած մարդ ձգտում է հաջողության հասնել, սակայն շատ հաճախ հաջողությանը կարող են խանգարել աշխատավայրում արտասանած առաջին հայացքից՝ հասարակ և անվնաս թվացող բառերը:

Բառերը կարող են շատ անգամ ճակատագրական լինել, և քանի որ կարիերան կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, չի կարելի թողնել, որ այն մի քանի անմիտ արտահայտության պատճառով հօդս ցնդի:

Cluber.com-ն առաջարկում է սովորել և հիշել ընդամենը՝ 7 արտահայտություն, որ չի կարելի արտաբերել աշխատավայրում:

1. Այդ պարտականությունների մասին նշված չէ իմ աշխատանքի նկարագրության մեջ:

Աշխատանքի անցնելիս պետք է հստակ պատկերացում կազմել, թե ինչ պարտականություններ և ինչպիսի աշխատանքային ծանրաբեռնվածություն է ձեզ սպասում: Որպես կանոն` ժամանակի ընթացքում պարտականությունների ցուցակն ընդլայնվում է, իսկ նման արտահայտության շնորհիվ ծույլ աշխատակցի համբավ ձեռք կբերեք:

2. Դա անհնար է անել:

Նմանատիպ արտահայտությունները բնորոշ են դժվարություններից խուսափող մարդկանց, իսկ այդպիսի մարդիկ կարող են նույնիսկ չերազել պաշտոնի բարձրացման և անգնահատելի ու անփոխարինելի աշխատակից դառնալու մասին:

3. Դա իմ սխալը չէ:

Ոչ ոք և հատկապես` տնօրենները չեն ցանկանում աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր սիրում են սեփական մեղքը մեկ այլ մարդու վրա բարդել: Սեփական սխալները խոստովանելը մարդկային լավագույն որակներից է, որը թույլ է տալիս սովորել և վեր բարձրանալ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել