Զարմանում եմ, որ իմ շատ ընկերներ զարմացած են Շանթենց գործով դատախազի մեղադրական ճառից...

Եթե Շանթի որդուն չդատապարտեին, էլ ինչով պետք է տարբերվեր Լիսկայի տղուց(մի տեսակ քֆուր է), նշանակում է այս իշխանությունից պահանջում ենք լինել այնպիսին, ինչպիսին ապացուցել են, որ չեն կարող լինել...

Եթե էդպես չլիներ, մի տեսակ վիրավորական կլիներ, բայց ցավում եմ, որ դեռևս նոր կյանք մտնող, բայց վաղուց կյանք մտած բազմամյա տնկիներից շատ բան հասկացող Շահենը որոշակի ժամանակով կորցնելու է իր ազատությունը...

Ամեն դեպքում հեշտ բան չի լինել Շանթի որդի, դա մեծ պատիվ է, հպարտություն է, բայց խորդուբորդներով հարուստ ճանապարհ է...

Շահեն ջան, հպարտանում եմ քեզնով, չընկրկես...

Մայրիկիդ էլ համբերություն, այս ընթացքում հասցրել եմ հասկանալ որ երկաթե համբերություն ունի, էլ չասեմ քաղաքական առողջ պատկերացումների մասին, հիացած եմ, ու նաև գիտի, թե որն է Շանթի ու Շահենի ճանապարհը...

Պինդ մնացեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել