Tert.am-ը գրում է.

Անգլիայում բնակվող երկվորյակ քույրեր Ջոան և Ջեսի Բեյքերները, որոնք ամեն օր նույն ուտելիքն են ուտում և նույն զգեստները կրում, որոշել են առանձին ապրել և տեղափոխվել են իրենց սեփական տներ, որոնք գտնվում են իրարից հինգ րոպե հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը:

Ջեսին, ով փոքր է քրոջից 20 րոպեով, ասել է. «Մեզ միշտ դուր է եկել միասին լինել»:

Նրանց մայրը՝ Ալիսը, ծնված օրվանից երեխաներին նույն շորերն է հագցրել, անգամ նույն ներքնաշորը, և այնպես է արել, որ քույրերն ամեն ինչ միասին անեն: Նման մանկությունից հետո քույրերի համար դժվար է եղել բաժանվել: Ջոանը և Ջեսին նույն դպրոցն են հաճախել, իսկ այնուհետ աշխատել նույն աշխատավայրերում:

Քույրերից ոչ ոք չի ամուսնացել, ոչ էլ երեխա է ունեցել, նրանք անգամ աշխատանքից դուրս ժամանակն են իրար հետ անցկացրել՝ կիսելով նույն հոբբիները: 

«Մենք չենք ամուսնացել, որովհետև ցանկանում էինք միասին մնալ: Մենք շատ հագեցած կյանք ենք ունեցել»,- պատմել է Ջեսին:

Devoted sisters Joan (left) and Jessie, pictured here at five years old, eat the same meals together every day, have matching wardrobes and buy the same food

Their life together started  in Pelsall, West Midlands - where they still live - just a few months before the end of the First World War in 1918. Jessie (left) and Joan are pictured here with their mother Alice

Alice (pictured here, left, with Joan) dressed them in the same clothes as children, even down to the same underwear

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել