Тиауанако. Вечный город богов

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

6. Տիաուանակո

Ինչպես Մուում և Ատլանտիդայում, այնպես էլ Հարավային Ամերիկայում, շինարարությունը գնաց մեգլիտիկական մասշտաբների ուղղով՝ սեյսմոկայուն կառույցներ կերտելու համար: Բնակելի տներն ու հանրային շենքերը կառուցվում էին սովորական քարերով, բայց՝ յուրահատուկ բազմանկյուն տեխնոլոգիայով, ինչի հաշվին էլ այդ շենքերը կանգուն են մինչ օրս:

Պերույի հին մայրաքաղաքաքը՝ Կուսկոն, ամենայն հավանականությամբ կառուցվել է դեռ ինկերից առաջ: Այն մինչ օրս էլ բավականին բնակեցված քաղաք է, չնայած, որ հիմնադրման պահից հազարայակներ են անել: Կուսկոյի գործնական մասում գտնվող շենքերի մեծամասնությունը ունի պատեր, որոնք հարյուրավոր տարիների պատություն ունեն, մինչդեռ ավելի երիտասարդ շենքերը, որոնք իսպանացի գաղութարարներն են կառուցել՝ փլուզվում են:

Կուսկոյից մի քանի հարյուր կիլոմետր դեպի հարավ, գտնվում են Պումա Պունկայի ֆանտաստիկ փլատակները: Պումա Պունկան այդքան էլ հեռու չէ Տիաուանակոյից, որը մի հսկայական մեգալիտիկ վայր է, ուր 100 տոննայանոց մշակված քարերը ցաքուցրիվ են արված անհայտ ուժի կողմից: Գիտնականները հակված են կարծելու, որ դա եղել է զարհուրելի ուժի կատակլիզմի արդյունքում, որը բերել է մոլորակի բևեռների տեղաշարժի և ինչի արդյունքում այն, ինչ նախկինում ծովափ էր, այժմ գտնվում է ծովի մակերևույթից 3900 մետր բարձրության վրա:

7. Մայաներ

Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերված մայաների բուրգերը պարզվում է, որ ունեն երկվորյակներ ինդոնեզական Յավա կղզու վրա: Յավայի կենտրոնում գտնվող Լավու սարի ստորոտին է գտնվում Սուկուխ բուրգը, որն իրենից ներկայացնում է զարմանալի մի տաճար՝ քարե ստելլայով ու աստիճանաձև բուրգով: Այն գրեթե մեկին-մեկ կրկնում է Տիկալի մերձակայքում գտնվող Վաշկտուն տեղանքում հայտնաբերված մայաների բուրգերի ձևը:

Հին մայաները հիանալի աստղագետներ և մաթեմատիկոսներ էին, ում քաղաքները ներդաշնակության մեջ էին գտնվում բնության հետ: Մայաները կառուցում էին նաև ջրանցքներ և այգի-քաղաքներ Յուկատան թերակղզում: Ինչպես գրել է Էդգար Քեյսին, մայաների և այլ քաղաքակրթությունների իմաստության շտեմերանները գտնվում են այս մոլորակի 3 վայրերում: Առաջին հերթին դա Ատլանտիդան է, հաջորդը Եգիպտական բուրգերն են և վերջապես երրորդ իմաստությունների շտեմարանը գտնվում է Յուկատանում:

Ենթադրվում է, որ հին Գրերի Սրահը կարող է գտնվել ուր ասես, այդ թվում բուրգերից մեկի տակ գտնվող գաղտնի մի տարածքում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ հնագույն շտեմարաններում պահվում են հատուկ բյուրեղներ, որոնք ժամանակակիչ համակարգչային կրիչների պես, իրենց մեջ հսկայական ծավալի տեղեկություններ են պահում:

8. Հին Չինաստան

Հին Չինաստանը, որը հայտնի է նաև որպես Խանշույ Չինաստան, ևս ծագել է Մու քաղաքակրթության բեկորներից: Հին չինական արձանագրություններում հիշատակվում են երկնային կառքեր, ինչպես նաև նեֆրիտի արդյունահանման մասին տարբեր փաստեր, ինչը ընդհանուր գիծ է Մայաների քաղաքակրթության հետ: Չինաստանի և Կենտրոնական Ամերիկայի փոխազդեցությունը ակնհայտ է թե՛ լեզվաբանությունում, թե՛ առասպելաբանությունում, թե՛ կրոնական սիմվոլիկայում և թե՛ անգամ առևտրի մեջ:

Հին չինացիները շատ բաներ են ստեղծել՝ սկսած զուգարանի թղթից, վերջացրած երկրաշարժների մասին նախազգուշացնող սարքերով, հրթիռային տեխնոլոգիաներով և տպագրության գյուտով: ի դեպ, 1959 թվականին հայտնաբերվել են ալյումինե թիթեղներ, որոնք մի քանի հազար տարի առաջ են պատրաստվել և ինչն է զարմանալի. այս ալյումինը ստացվել է էլեկտրական հոսանքի միջոցով:

9. Հին Եթովպիա և Իսրայել

Աստվածաշնչի հին տեքստերից, ինչպես նաև եթովպական Կեբրա Նեգաստ գրքից մենք գիտենք, որ Եթովպիան և Իսրայելը նույնպես բարձր տեխնոլոգիաների են տիրապետել: Երուսաղեմի Տաճարը հիմնված էր երեք հսկայական տաշած քարերի վրա, որոնք հիշեցնում են այն քարերը, որոնք կարող ենք տեսնել Բաալբեկում: Սողոմոնի տաճարը, իսկ հետո նաև իսլամական մզկիթը, որը կառուցվել է դրա տեղում, իրենց արմատներով սերում են Օզիրիսի քաղաքակրթությունից:

Սողոմոնի տաճարը մեգալիտիկ շինարարության ևս մի նմուշ է և այնտեղ պահվում էր Աստծո տապանը, որը ըստ որոշ տեսեբանների, իրականում էլեկտրական գեներատոր էր, իսկ մարդիկ, ովքեր ըստ Աստվածաշնչի մահանում էին դրան դիպչելիս, իրականում զոհվում էին էլեկտրահարվելու արդյունքում:  Տապանն ու ոսկե արձանն, ի դեպ, Մովսեսն էր հանել Մեծ բուրգից, երբ հրեաները լքում էին Եգիպտոսը;

10. Արոեն և Արևի արքայությունը Խաղաղ օվկիանոսում

Երբ Մուն խորտակկվեց օվկիանոսում 24000 տարի առաջ, որոշ ժամանակ անց, խաղաղօվկիանոսյան այդ տարածաշրջանը նորից բնակեցվեց տարբեր ռասսաների ներկայացուցիչներով, որոնք գալիս էին Հնդկաստանից, Չինաստանից, Աֆրիկայից և Ամերիկայից:

Պոլինեզիայի, Մելանեզիայի և Միկրոնեզիայի կղզիների վրա ձևավորված Արոե քաղաքակրթությունը նույնպես բազմաթիվ մեգալիտիկ բուրգեր, պլատֆորմներ, ճանապարհներ և արձաններ է կառուցել: Օրինակ՝ Նոր Կալեդոնիայում հայտնաբերված քարե սյուները կառուցվել են Մ.Թ.Ա. 10950-5120 թվականներին, իսկ Զատկի կղզի արձանները տեղադրված են ժամսլաքի ուղղությամբ՝ կղզի երկայնքով մեկ, Պոնպեի կղզու վրա հայտնաբերվել  է հսկայական քարաշեն քաղաք…

Նոր Զելանդիայի, Զատկի կղզու, Հավայան կղզիների և Թաիտիի բնակիչյ պոլինեզիացիները մինչև հիմա հավատում են, որ իրենց նախնիները կարողացել են օդային ճանապարհորդությունների իրականացնել կղզուց՝ կղզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել