Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, այնուհետև համատեղ մամլո ասուլիսին երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ու լրագրողների հարցերին տրված պատասխանները։

Ներկայացնելով Սեբաստիան Կորցի հետ իրենց հանդիպման մանրամասները՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.«Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից: Անդրադարձանք այս հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցելության ընթացքում և դրան նախորդած Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր զրույցը նաև աշխատանքային ճաշի ընթացքում։

Ուրախ եմ, որ պարոն Կուրցի հետ Հայաստանում է գտնվում Ավստրիայից գործարարների մեծ խումբ, հատկապես էներգետիկայի ոլորտից: Կարծում եմ, որ դա խթան կարող է հանդիսանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման իմաստով:

Մենք կարծիքներ փոխանակեցինք` ինչպես ընդլայնենք արդեն բավական հարուստ իրավապայմանագրային դաշտը, որը գոյություն ունի։ Մեր երկու երկրների միջև մոտ քսան պայմանագիր է ստորագրված: Խոսեցինք այն մասին, թե ինչպես ակտիվացնենք միջխորհրդարանական կապերը, նաև նշեցինք, որ մեծ հնարավորություններ կան ապակենտրոնացված համագործակցության զարգացման համար:

Կարևորեցինք պարբերական խորհրդակցությունների անցկացումը արտաքին գործերի նախարարությունների միջև: Մենք մշտապես հանդիպումներ ենք կազմակերպում արտաքին գործերի նախարարների, ԱԳՆ-երի ներկայացուցիչների միջև տարբեր միջազգային ֆորումների ընթացքում, և մենք շարունակելու ենք այդ բարի ավանդույթը, որը, ստեղծվել է երկու արտաքին գործերի նախարարությունների միջև»։

- Պարո՛ն Նալբանդյան, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Եվ ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի մասին պայմանավորվածությունը։

-Վստահ եմ, որ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել