Անկարայի օպերայի և բալետի պետական շենքում ընթացող վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր:
Մարդկային մնացորդները հայտնաբերվել են 25-30 մետր խորության վրա: Գտածոներն ուղարկվել են թանգարան:

Օպերայի և բալետի շենքում վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, որպեսզի հնագետները կարողանան պեղումներ կատարել:

«Մեծ թատրոն» անունը կրող շինությունը կառուցվել էր 1933 թվականին որպես թանգարան, իսկ 1984 թվականի վերածվել օպերայի և բալատի պետական թատրոնի շենքի:

Օպերայի և բալատի թատրոնի բեմի տակ վերանորոգման ժամանակ փորվել է 25-30 մետր խորությամբ փոս, որտեղ էլ հայտնաբերվել են մարդկային գանգեր, ոսկորներ և կարասներ:

«Հյուրիյեթի» տեղեկություններով` օպերայի և բալետի թատրոնի շենքի տեղում օսմանյան շրջանում եղել է հայկական գերեզմանատուն, որին էլ կարող են պատկանել գտածոները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել