Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի յուրաքանչյուր հաջորդ «բացահայտում» կրկին ու կրկին համոզում է, որ նրա ղեկավարած կառույցն ավելի զբաղված է դեղին մամուլին «սենսացիաներ» մատակարարելով, քան իր գործառույթները պատշաճ կերպով իրականացնելով: Ինքն իր ոճի մեջ Շամշյան է դարձել մարդը, ու, երևում է, առանձնապես չի էլ անհանգստանում այն փաստից, որ իզուր սևացնում է երկրում մի բարի գործ անող մարդկանց աշխատանքը:

Ասվածիս վկայությունը, օրինակ, «Արմնյուզ» հեռուստաընկերության այս երկու ռեպորտաժներն են.

http://www.armnewstv.am/news/33265

http://www.armnewstv.am/news/33251

Կարծում եմ՝ ցանկացած իրեն հարգող պաշտոնյա և նրա ղեկավարած կառույցի մասնագիտական կազմ պետք է հրաժարական տար նման ռեպորտաժների եթեր դուրս գալուց հետո: Համենայն դեպս՝ ամուր քաղաքական ավանդույթներ ունեցող երկրներում այդպես էլ լինում է: Բայց երևում է Իշխան Զաքարյանին դա էլ չի մտահոգում: Եվ ուրեմն մնում է սպասել նոր սենսացիոն «բացահայտումների»: Դեղին մամուլի աչքը լույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել