Բարև Ինչպե՞ս եք: Օրվա հարցը...

ՀՀ ազգային հավաքականը կրկին պարտություն կրեց: Պրն. Շալանդը ընկերական խաղերում փորձարկումներ էր անում, բայց ոնց հասկանում եմ, պրն. Շալանդը դեռ չի վերջացրել իր փորձարկումները դրանք դեռ շարունակվում են, բայց մեղքը միայն Շալանդի վրա գցել չի կարելի, որովհետև բացի Շալանդի գործոնից մենք խաղադաշտում 11 հոգի գործող անձ ենք ունենում, որտեղ պաշտպանությունը բացակա է, կիսապաշտպանությունը իր գործերով խառը ու ինչ-որ տեղ հարձակվողներն են խաղում: Դե դարպասապահին արժանի ծափահարություններ՝ ինչ կարողացավ արեց:

Ես 2 շաբաթ ակտիվ չէի համացանցում, բայց թեմաները չեն փոխվել: Վարդան Պետրոսյանի գործը դեռ շարունակվում է, իսկ ֆեյսբուքահայությունը այն քննարկում է համացանցում: Ինչ ասեմ, Վարդան Պետրոսյանին համբերություն, իսկ գործին էլ արդարացի լուծում: Կոպիտ ասած, որն արդար է թող այն էլ իրականանա:

Պ. Հայրիկյանը հացադուլ է սկսում, կամ այսպես՝ Պ. Հայրիկյանը վայիս է լինում Ա. Ղուկասյանի և Ր. Հովհաննիսյանի հացին: Զգում եք չէ՞ հացադուլը մարդիկ դարցրել են հացի աղբյուր: Չեմ կարող ասել Պ. Հայրիկյանը քանի օր կմնա հացադուլի մեջ, բայց իրա հացադուլի մեջ մնալը ՖԲ հայության համար վերլուծությունների ու գրելու թեմա կտա, ինձ էլ ՖԲ երեկի մեկ պարբերություն:

Հաշմանդամների հարցերը լուրջ են: Չեմ կարող ասել, որ ոչինչ չի արվում, որպեսզի հաշմանդամները խնդիրներ չունենենան տեղաշարժվելու և այլնի հետ, բայց այդ ամենը պետք է լայնամասշտաբ դարձնել, որովհետև հաշմանդամ մարդիկ որևէ խնդիր պետք է չունենան ու պետք է բոլորիս նման կարողանան լիակատար կյանք վարեն:

Հ.Գ. Շնորհակալություն Անխախ Հայաստանին 2 շաբաթ «Ֆեյսբուքը երեկ» շարքը ակտիվ պահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել