Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները նախատեսում են ավելացնել այն ընկերությունների թիվը, որոնք չեն կարող միջոցներ փոխառել կապիտալի շուկաներում:

The Wall Street Journal-ի տվյալներով պատժամիջոցների նոր ցուցակում կլինեն երեք հիմնական պետական նավթային ընկերությունները՝ «Գազպրոմ նեֆտ»-ը, «Տրանսնեֆտ»-ը և «Ռոսնեֆտ»-ը: Նրանց կարգելվի ԵՄ-ից 30 օրվանից ավելի մարման ժամկետով վարկեր վերցնել:

Դրանից բացի պետության կողմից վերահսկվող հինգ բանկեր, որ մինչ այդ եվրոպական վարկեր կարող էին վերցնել մարման 90 օր ժամկետով, այժմ դա կարող են անել մարման 30 օր ժամկետով: Խոսքը «Սբերբանկի», «ՎՏԲ»-ի, «Ռոսսելխոզբանկի», «Գազպրոմբանկի» և «Վնեշէկոնոմբանկի»  մասին է:

ԵՄ-ի ֆինանսական շուկաներում կարգելվի նաև պաշտպանական սեկտորից միջոցների ներգրավումը: Պատժամիջոցները կարգելեն նաև նոր պայմանագրեր կնքել այնպիսի ծառայությունների համար, որոնք անհրաժեշտ են նավթի՝ խոր ջրերի հետախուզության և արդյունահանման, Արկտիկայում իրականացվող նախագծերի համար, և այլն:

Կիրառվելիք սահմանափակումները նախատեսում են վաճառքի արգելք ռուսաստանցի զինվորականներին, երկակի նշանակության տեխնոլոգիաների ինը ռուսական ընկերությունների համար: Ընկերությունների թվում են «Սիրիուսը», «Կալաշնիկովը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել