Tert.am-ը գրում է.

«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի համոզմամբ անընդունելի է 21-րդ դարում ցեղասպանություն իրականացնել մի ժողովրդի նկատմամբ:

«Եզդի ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասը Թուրքիայում են, մի մասը՝ Սիրիայում, Սիրիայի կառավարությունը նրանց օգնում է, չնայած ինքն էլ խնդիրներ ունեցող երկիր է»,- ասաց Ազիզ Թամոյանը՝ իր բողոքն արտահայտելով նաև գերտերությունների նկատմամբ, որոնք լռում և չեն սաստում իսլամիստներին:

«Ինչո՞ւ են լռում, երբ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում: Այս իսլամական ալիքը տարածվելու է աշխարհի վրա: Նրանց նպատակը եզդիներին վերացնելը չէ, նրանք նպատակ ունեն իսլամական տերություն ստեղծել»,- հայտարարեց Ազիզ Թամոյանը:

Վերջինս ասաց նաև, որ այս պահին 2 300 եզդի կին գերության մեջ է, նրանց պետք է փրկել: «Մի՞թե 21-րդ դարում կինը կարող է ստրուկ դառնալ»,- դժգոհեց եզդիների միության նախագահը:

Ազիզ Թամոյանը լրատվամիջոցների միջոցով դիմեց նաև այլ երկրների ժողովուրդներին՝ ասելով, թե եթե ուզում են եզդիներին ձեռք մեկնել, այդ գումարները չուղարկել Իրաքի կառավարությանը, քանի որ այդ ուղարկված գումարները չեն հասնելու եզդի ժողովրդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել