Tert.am-ը գրում է.

Քչերն են ուշադրություն դարձնում ամենօրյա սննդակարգին և հատկապես՝ առօրյա օգտագործման սննդամթերքում կանցերոգենի պարունակությանը, սակայն քաղցկեղով հիվանդանալու 1.5 մլն դեպքը` գրանցված նախորդ տարվա ընթացքում, ստիպում է առավել մեծ ուշադրություն դարձնել այն սննդին, որը մենք ընդունում ենք ամեն օր, և որը կարող է հանգեցնել այս կամ այն տիպի քաղցկեղի առաջացմանը: Այս մասին գրում է naturalon.com կայքը` ներկայացնելով 10 մթերք, որոնք կարող են կանցերոգեն նյութ պարունակել:

1. Միկրոալիքային վառարանում պատրաստված ադի բուդի

Նախ՝ այն վտանգավոր է այն պատճառով, որ վառարան է դրվում հատուկ տոպրակներով, որոնց քիմիական բաղադրության մեջ առկա է պերֆտորոկապրիլային թթու: Այս տոքսիկ նյութն առկա է նաև սովորական տոպրակներում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն անպտղություն և քաղցկեղ է առաջացնում: Այս քիմիական նյութը հայտնի է որպես կանցերոգեն: Ինչ վերաբերում է եգիպտացորենին, այն դիացետիլ քիմիական նյութ է պարունակում:

2. Ոչ օրգանական միրգ

Ոչ օրգանական մրգերը հագեցած են որոշ շատ վտանգավոր պեստիցիդներով, ինչպիսիք են տիոդիկարբ և ատրազին քիմիկատները, ինչպես նաև՝ բարձր ազոտային պարարտանյութերը:

3. Պահածոյացված լոլիկ

Իրականում ցանկացած պահածոյացված ուտելիք վտանգավոր է` հաշվի առնելով այն, թե ինչպես են դրանք փակվում: Կափարիչը փակելու համար հաճախ օգտագործում են բիսֆենոլ A քիմիկատը: Լոլիկի պահածոն առավել վտանգավոր է դր թթվության պատճառով, որն ստիպում է կափարիչի մոտ առկա քիմիկատներին ներթափանցել լոլիկի մեջ:

4. Վերամշակված մսամթերք

Այս շարքին են պատկանում նրբերշիկը, բեկոնը և այլն: Դրանք մի շարք քիմիկատներ են պարունակում, օրինակ՝ նատրիումի նիտրատները, որոնք հայտնի կանցերոգեններ են:

5. Կարտոֆիլի չիպսերը

Կարտոֆիլի չիպսերը բարձր քանակությամբ ճարպ և կալորիաներ են պարունակում: Դրանք նաև արհեստական անուշաբույր և գույն հաղորդող նյութեր են պարունակում, ինչպես նաև՝ ակրիլամիդ անունով հայտնի կանցերոգեն նյութը, որն առկա է նաև ծխախոտում:

6. Հիդրոգենացված յուղեր

Հիդրոգենացված յուղերն ստացվում են բանջարեղենից, ինչը նշանակում է, որ այն բնական չէ: Դրանք ստանալու համար քիմիական գունանյութեր են օգտագործվում:

7. Բարձր վերամշակված սպիտակ ալյուր

Վերամշակված ձավարեղենը կորցնում է օգտակարությունը, իսկ ալյուրը սպիտակեցնելու համար տարբեր քիմիական նյութեր են կիրառում, ինչպիսին գազային քլորն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել