Երեկ պատիվ ունեցա դիտելու << Մեր սրտի տնակը>> ֆիլմը, և ավարտից հետո առաջին հարցը ,որ ծագեց գլխումս, կարո՞ղ է մեր երկրում իսպառ վերացել են արձակագիրներն ու սցենարիստները:Ֆիլմը կարծես նկարված լիներ հատուկ ռոմանծիկ ստատուս գրող,օդնոկլասնիկյան սիրային ստատուսներ կարդացող ու շեյր անող մինչև 22 տարեկան <<գլամուռիկ>> թիթիզիկների համար: Սյուժեն կարծես կազմված լիներ տարբեր ամերիկյան էժանագին ռոմանտիկ կատակերգություններից վերցված հատվածներով,որոնք կապակցել են և ստացել են այս ֆիլմը:Ֆիլմում չկար ոչ մի ասելիք,ոչ մի նոր բան ,նոր խոսք: նայելուց քեզ թվում է ,որ նախկինում մի քանի անգամ տեսել ես այս ֆիլմը:Ախր գիտեմ այնքան լավ սցենարներ կան, որ մինչև հիմա մնացել են թղթի վրա,ու դրանց կյանքի կոչելու համար այդքան էլ մեծ գումարներ պետք չեն,ինչի՞ մեր ռեժիսերները չեն օգտվում դրանցից: 
Այ դերասանական կազմի մասին ոչինչ չեմ կարող ասել,մեկը մեկից լավն էին, ուղղակի ափսոսդ է գալիս, երբ տեսնում ես նման տաղանդավոր մարդիկ ստիպված ինչ ֆիլմերում են խաղում:
Երբ տեսնում եմ նման դերասաններին էժանագին անորակ սերիալներում ու ցածրորակ ֆիլմերում խաղալիս,մեր կինոարտադրությունը նմանեցնում եմ նախկին փարթամ սավաննայի ,որը մի քանի դիլետանտներ ավիրեցին,դարձրեցին անապատ և սավաննայի արքաներին՝ առյուծներին այլ ելք չթողելով, բերել են և խաղացնում են իրենց կազմակերպած էժանագին կրկեսներում՝մի կտոր մսի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել