Կրամբլը աղանդեր է, որը պատրաստվում է մրգի և խմորի փշուրի համադրությամբ: Դեղձի սեզոնն է և մենք կօգտվենք դրանից:
Դեղձ 4 հատ
Շաքարավազ 2 ճ.գդ.
Ռեհան փ.փունջ
Կիտրոնի կեղև 0.5 թ.գդ.
Խոշոր աղ ¼ թ.գդ.
Նուշ 1/3 բաժ. 
Շագանակագույն շաքարավազ 1/3 բաժ.
Ալյուր 0.5 բաժ.
Կարագ` սառը 50 գ
Պաղպաղակ 200 գ
Պատրաստման եղանակը
Միջուկը պատրաստելու համար` դեղձը կիսել, կորիզը հեռացնել, կլպել, դիլիմների կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել 2 ճ.գդալ շաքարավազ, կիտրոնի քերած կեղևը, շերտատած ռեհանը, մի պտղունց խոշոր ազ անել, խառնել: Ջեռոցը միացնել 200*: Թասի մեջ խառնել ծեծած նուշը, շագանակագույն շաքարավազը, ալյուրը, մի պտղունց աղ անել, ավելացնել կտրտած սառը կարագը, միասին տրորել, փշուր ստանալ: Ջեռոցի կաղապարի մեջ լցնել առանց հյութի դեղձը, վրան տարածել փշուրը. Եփել 25-27 րոպե, հանել ջեռոցից, թողնել քիչ սառչի, մատուցել պաղպաղակի գնդիկով, զարդարել ռեհանի տերևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել