Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ երկիրը կկարողանա պահպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս մասին սեպտեմբերի 6-ին երկրի ղեկավարը գրել է Facebook սոցցանցում, փոխանցում է kommersant.ru-ն։

Նախօրեին Մինսկում կայացել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով կոնտակտային խմբի երկրորդ հանդիպումը։ Կիևի իշխանություններն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության վարչապետ Իգոր Պլոտնիցկին, ինքնահռչակ պետությունների հետագա կարգավիճակի հարցը Մինսկի հանդիպմանը չի քննարկվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել