Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահը հանդիպել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

«Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք և ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան և ներդրումներ կատարեք մեր երկրում ձեր ցանկացած ոլորտներում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել