Դեռ նախանցած դարի կեսերին Միջերկրական ծովի Գորգոնա կղզում բանտ կառուցվեց, որը գործում է մինչեւ հիմա... Բանտարկյալները զբաղվում են անասնապահությամբ, խաղող ու լոլիկ են աճեցնում, ունեն նույնիսկ պանրի եւ գինու փոքրիկ արտադրամասեր... 1996 թվականին Գորգոնա կղզին հռչակվեց ազգային պարկ եւ բանտարկյալներից ոմանք նույնիսկ համեստ աշխատավարձ են ստանում կղզին խնամելու համար... Այդ ողջ ընթացքում այստեղից եղել է փախուստի ընդամենը մի դեպք, այն էլ հայտնի չէ՝ արդյոք բանտարկյալին հաջողվել է լողալով հասնել ափը... Իմ կարծիքով՝ հիմար է եղել՝ բա այսպիսի տեղից կփախչե՞ն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել