Tert.am-ը գրում է.

Իրաքի և Լևանտի Իսլամական Պետության զինյալների կողմից Սինջար շրջանի Ռաբիա գյուղից անցյալ ամիս առևանգված 14-ամյա եզդի աղջիկը հրաշքով կարողացել է փրկվել գերությունից:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Ադեբա Շաքերին հաջողվել է դուրս գալ կալանքից, երբ նրան առևանգած իսլամիստներն անսպասելի զանգ ստանալուց հետո դուրս են եկել տնից` դուռը բաց թողնելով: Իր հետ գերության մեջ գտնվող աղջկա հետ միասին Ադեբան կարողացել է դուրս փախչել` հասնելով սահմանին ԻԼԻՊ-ի դեմ մարտնչող քուրդ զինվորներին, որոնք էլ օգնել են նրան՝ անվտանգ հասնել եղբոր մոտ:

Իսլամիստ զինյալներն առևանգված աղջիկներին մտադիր էին որպես նվեր հանձնել առաջնագծում կռվողներին և ստիպողաբար իսլամ ընդունել տալով՝ ամուսնացնել վերջիններիս հետ:

Daily Mail-ը նաև ֆոտոշարքով ներկայացրել է զինյալների հալածանքներից  փախչող ու Սինջարի լեռներում ու Հյուսիսային Քուրդիստանի լեռներում ապաստան գտած եզդիների կյանքը:

Living in fear: The Yazidi in northern Iraq have suffered persecution and abuse at the hands of ISIS

Yazidi refugees fleeing Mount Sinjar after ISIS militants trapped them in the mountains of northern Iraq

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել