Tert.am-ը գրում է.

Հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, և ցանկացած նախապայման մեզ համար անընդունելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Բաքվում Թուրքիայի նորընտիր Նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե մինչև ԼՂ հարցը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։

«Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը կամ հայ-թուրքական արձանագրությունների կարգավորումը տեսնում ենք բացառապես առանց նախապայմանների»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցն ընդգրկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում,  Շարմազանովը խորհուրդ տվեց Թուրքիային՝ բարձրացնել իր կողմից ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի Հանրապետության ապաշրջափակման հարցը։ «Թուրքիան ավելի ճիշտ կանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բարձրացնի Կիպրոսի 38%-ի զավթման հարցը, որն օկուպացված է պահում, և եթե Ադրբեջանի մասին այդքան մտածում է կամ այդքան խաղաղասեր է, առաջարկում եմ, որ գագաթնաժողովին Էրդողանը կամ թուրքական կողմն ա´յդ հարցը բարձրացնի, ո´չ թե Ղարաբաղյան հիմնախնդիրը կամ Ադրբեջանի հարցերը»,-ասաց նա։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել