Սա Վանաձորցի էրիկի վերջին հետազոտության արդյունքն է:Բավականին լավ արդյունք ունենք:Մետաստազները անհայտացել են: Անսպասելի ու շատ ցանկալի արդյունք էր Էրիկի պահով: Առջևում ևս մի քիմիոթերապիայի կուրս ու վերջում ճառագայթ` ապահովության համար:
էսօր ցանկանում եմ գրել,թե ինչքան մեծ նշանակություն կարող է ունենալ և ունենում է գրառումը տարածելը:

 
Էրիկի պահով նյութը Իզաբելլա Աբգարյան -ի տարածելու շնորհիվ մի անհայտ բարերար կարդաց ու վճարեց վիրահատության ամբողջ ծախսերը: Այսինքն մենք չնստեցինք ու օրերով կոպեկ առ կոպեկ չհավաքեցինք հարկավոր գումարը: Խնայեցինք ամենաթանկը` ժամանակը: Շատ արագ ,էլի տարածելու շնորհիվ ծանոթացա Konstantin Ter-Nakalyan -ի հետ: Իր տարածելու շնորհիվ հայտնվեց մեր կյանքում Papin Aproyan -ը : Խոստացավ որ ամեն ինչ կանի ու իր ընկերների հետ արեց ավելին,քան խոստացել էր: նախորոք հյուրանոց գտան , քանի որ Էրիկի ծնողները ռուսերեն չգիտեին ու քաղաքին էլ ծանոթ չէին, մի քանի երիտասարդներ սկսեցին ուղեկցել,թարգմանել, մեքենայով տանել-բերել...Эдвард Нерсисян -ըHayqi Vorti -ն Эра -Ерануи Мырадян -ը:Երանուհին ու էս տղերքը մինչ օրս անգնահատելի թիկունք են Էրիկի համար:
Շատերին էլ անունով չգիտեմ, աղջիկները, ովքեր ռեստորանից ուտելիքը հասցրել են ,ովքեր շատ ուրիշ հարցերով օգնել են.կխնդրեմ ,ով ճանաչում ա անուն առ անուն գրեք : Բժիշկ ռադիոլոգ Арам Тоноян-ը մեր կողքն էր ամենաառաջին օրերից` հերթագրել է,օգնել հարկավոր փաստաթղթերը որ ճիշտ ու արագ տեղ հասցնենք, անընդհատ հոգատար աչքը Էրիկի վրա է եղել` մինչ օրս: Արամը անգամ Էրիկի հայրիկին աշխատանքի տեղավորեց,որ կարողանա Հայաստանում թողած էն 2 բալիկներին տեր կանգնի:
Էդվարդ Ներսիսյանն էր կարծեմ, խոսել էր «Долма» 
ռեստորանների ցանցի հետ ու բավականին երկար ժամանակ ուտելիք մատակարարեցին ընտանիքին:

Благотворительный фонд Константина Хабенского փոխամցում ա Էրիկի քիմիոթերապիաների գումարը : Որքան գիտեմ,մոտ 20 հազար դոլար արդեն վճարել է Խաբենսկու ֆոնդը:

"Օգնենք հայ մանուկներին" կազմակերպությունը գումարով,հագուստով ,խաղալիներով օհնեց,Բնակարան գտան,որ Մոսկվայի համար բանականին էժան է`այժմ 40 000 ռուբլու փոխարեն մենք 20 000 ռուբլի կվճարենք:
Gohar Rshtuni-ն էլի օգնել ա ու շատ անհանգստացած էր:
Հայաստանի Подари жизнь -ը 5 000 դոլար է փոխանցել ,որը շախսվել է անալիզների ,տան վարձի ու ուտելիքի վրա:
Գուցե որևէ մեկին մոռացել եմ ,չեմ նշել,ընթացքում կավելացնեմ:
Բոլոր-բոլորից շատ շնորհակալ ենք: 
Մենք անհավատալի արդյունք ստացանք էս սքանչելի թիմի շնորհիվ:
Ու էլի եմ ասում,էս ամենին հասանք իրար իմաց տալով,մեկս մյուսիս խնդրելով,բալիկի մասին նյութը տարածելով: 
Սա էլ հաշվեհամարը` մենք ճառագայթի գումարը չունենք : Դեռ կոնկրետ թիվ չեն ասել,բայց ճառագայթը երբեմն քիմիաներից թանկ է լինում,նախորոք պիտի մտածել գումարի մասին:
Հաշվեհամարը բացված է ВТБ բանկում՝ Արթուր Սամվելի Գալստյանի անունով: Նա երեխայի հայրն է:
$-16036031627901
Arm dram-16036031627900
Euro-16036031627902
Rus-16036031627903
Սա հոր ` Արթուրի համարն է:007 92 66 73 14 39

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել