Յուրաքանչյուր ազգ ունի իրեն յուրահատուկ բարք ու վարք. հայերիս մոտ, չգիտես` ինչու, լրիվ ուրիշ է. տարբերվում ենք ամեն ինչով՝ թե՛ ապրելակերպով, և թե՛ մարդիկանց մտածելակերպով: Օրինակ՝  գիտեք մի ազգ, որ բուրդ է չփխում կամ հարսանքից սոված գնում տուն:  Սրանք հլը հեչ, բա որ անցնում ես ու տեսնում ես լվացքի պարանին պամպերս են լվացել կախել. ա~խ այս տնտեսողա հայ կանայք....
Միայն ու միայն հայերը կարող են ԱՄՆ-ում լույսի, գազի ու ջրի հաշվիչը /հայերեն սչոտչիկ/ հետ ֆռացնեն... Ա~խ այս հնարամիտ հայ տղամարդիկ:
Միայն ու միայն հայ աղջիկները կարող են վարսավիրանոց գնալիս զանգեն ընկերոջից հարցնեն՝ գնան, թե չէ... Ա~խ այս հնազանդ հայ աղջիկները...
Միայն ու միայն հայ տղաները կարող են առիթի ժամանակ տանգոի երգ լսելիս դահլիճից դուրս գան.... էէէէ, հայ համեստ տղաներ...
Միայն հայերն են հայտնիներին տեսնելիս պնդում, որ նա հայ է ու հպարտանում....Ա~խ հայեր, հայեր
էլ ինչ թվարկեմ, ինչ էլ ասեմ հայերից համով հոտով, ջիգյարով ու հումորով ազգ չկա, համենայն դեպս ինձ համար....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել