Բազմիցս խոսվել է արտագաղթի մասին: Ցավով մատնանշել ենք մեր հարազատների հեռացումը, փակ դռների ներսում ճչացող լռությունը, խեղտող մենությունը .....

Ու պատահական չէ, որ հենց այսօր որոշեցի այս մասին խոսել............

Ընկերուհիս` ով ապրում էր Նյու Յորքում և ուներ լավ աշխատանք, մեքենա, ցանկացած երկրում ապրելու իրավունք, մեկ ամիս առաջ վերադարձավ Երկիր: Վերադարձավ, որպեսզի էստեղ սկսի սկզբից, ոչնչից, զրոյից: Քաջ գիտակցելով սպասվելիք դժվարությունները վերադարձավ ստեղծելու, արարելու ցանկությամբ:
Ընկերուհուս վերադարձը իմ համար դարձավ չափանիշ, ուժ, հպարտանալու ևս մեկ առիթ:

Մերը` իրականը, Հայրենիքում է. բոլոր գնացողներն էլ դա լավ գիտեն ու գնում են վերադառնալու խոստումով...
Ուզում եմ ընկերուհուս վերադարձը դառնա շատերի համար օրինակ: Ուզում եմ արտագաղթելուց բացի նայև խոսվի վերադարձողների մասին, քանի, որ անազնիվ եմ համարում, երբ խոսվում է միայն վատի, բացասականի մասին, չնկատելով լավը, որը առկա է: 
Ուզում եմ բոլորը վորադառնան ինչպես ընկերուհիս արեց, մեկ օր որոշեց ու եկավ.. 
Սպասում եմ....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել