Այն փաստը, որ իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարակիր զինված խմբավորումները հաճախ ստեղծվում են ԱՄՆ աջակցությամբ (ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական), հաճախ չեն հերքում նույնիսկ ԱՄՆ-ում: Այդպես էր Աֆղանական պատերազմի ժամանակ, երբ ամերիկացիները Պակիստանի հետ համատեղ զինում էին մոջահեդներին՝ ուղղորդելով նրանց Խորհրդային զորքերի դեմ, այդպես էր իրաքյան պատերազմի ժամանակ, լիբիական պատերազմում և այլ դեպքերում:
Սակայն վերջերս նկատվում է մի հետաքրքիր հանգամանք՝ նման ուժերից շատերին ԱՄՆ-ն այլևս չի վերահսկում: Եվ այդ ուժերի գործողությունները շրջվում են իր դեմ: 
Ակնհայտ է, որ ԱՄՆ ծրագրերի մեջ չէին մտնում ո´չ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի դեմ աֆղանցիների, այդ թվում՝ իրենց իսկ ստեղծած «Թալիբան» շարժման հարձակումները, ո´չ (գոնե այս փուլում) Իրաքի մասնատումը, ո´չ եզդիների կոտորածը:
Այդպիսի դրսևորումներից են նաև Լիբիայում տեղի ունեցող պարբերական հարձակումները ԱՄՆ դեսպանության վրա: Իսկ 2011թ. հենց ԱՄՆ կողմից սպառազինված և պատրաստված իսլամական արմատականների խմբավորումներն էին իրականացնում ռազմական գործողություններ իշխանությունների դեմ, մասնակցում էր նաև ԱՄՆ օդուժը: Գործընթացը իբր ավարտվեց Մուհամմար Քադդաֆիի ողբերգական մահվամբ, սակայն այն անվերջ է, և լիբիացի արմատականները այլևս պայքարում են ԱՄՆ դեմ, ինչի վառ դրսևորումն է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությունը:
Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պայքարելուն կոչված խմբավորումները չկարողացան հասնել վճռական հաջողության և անցել են Իրաք, ինչը ևս ԱՄՆ ծրագրերի մեջ չէր մտնում: Իակ այդ ծրագրերի համար հատուցում են արաբներ, քրդեր, եզդիներ...
Այսպիսով, այն օձը, որին ԱՄՆ-ն տաքացրել է իր իսկ կրծքին, այժմ խայթում է հենց իրեն տաքացնողին:
Հին է, որքան աշխարհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել