Մեր օրերում համակարգիչը ոչ միայն ամենօրյա օգտագործման առարկա է, այլև մի բան, առանց որի ժամանակակից կյանքը հնարավոր չէ պատկերացնել: Շատերն իրենց համակարգիչների հետ կապված տարբեր խնդիրների մասին սխալ պատկերացումներ ունեն: Ահա դրանցից 5 ամենահաճախ հանդիպող թյուրըմբռնումներն ու դրանց պարզաբանումները:

 5  Գաղտնաբառի երկարությունն ու բարդությունը

468347435

Համակարգիչն օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է լինում տարբեր գործառույթներ իրականացնելու համար գաղտնաբառեր ստեղծել ու հիշել: Գաղտնաբառը ստեղծելիս կարևոր է հաշվի առնել դրա բարդությունն ու երկարությունը: Հակերների հաճախակի հարձակումների արդյունքում շատերն են սովորել այս դասը, սակայն շատերն էլ շարունակում են սխալներ թույլ տալ, օրինակ` այնպիսի երկար գաղտնաբառ ստեղծելով, որը հիշելու համար անհրաժեշտ է լինում ինչ-որ տեղ գրի առնել, արդյունքում ինչ-որ մեկը կարող է գտնել դա և օգտագործել: Կամ հեշտ հիշելու համար իրենց սիրելի ինչ-որ բանի հետ կապված անուններ են գրում, ինչի արդյունքում այդ մարդուն լավ ճանաչող մարդկանց հեշտ է լինում կոտրել գաղտնաբառը:,
Չնայած անհրաժեշտ է այնպպիսի գաղտնաբառ ստեղծել, որը դժվար կլինի գուշակել, այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ այն այնքան բարդ լինի, որ հնարավոր չլինի մտաբերել: Կարևոր է հիշել, որ տարբեր կայքերի համար երբեք միևնույն գաղտնաբառը չի կարելի օգտագործել:

 4  Դանդաղ աշխատող համակարգիչ

477371591

Երբ համակարգիչը դանդաղում է, շատերը միանգամից համակարգչային վիրուսներին են «մեղադրում»: Իհարկե, կան որոշ վիրուսներ, որոնք կարող են խանգարել համակարգչի օպերատիվ  հիշողության (RAM) աշխատանքին: Իրակականում, սակայն, համակարգչի դանդաղության պատճառը կարող է տարբեր լինել:
Օրինակ` հնարավոր է, որ համակարգիչն արդեն հնացել է, ու համակարգի մշտական ու կանոնավոր աշխատանքն արդեն դժվարանում է իրականացնել: Բացի այդ, որքան երկար ժամանակ ես օգտագործում համակարգիչը, այնքան մեծ է հավանականությունը, որ շատ ծրագրեր ես ներբեռնել ինչը ուժասպառ է անում օպերատիվ հիշողությունը: Համակարգիչները կարող են դանդաղել նաև կոշտ սկավառակի շարքից դուրս գալու դեպքում. այն փոխելուց հետո խնդիրը կլուծվի: Ինտերնետային կապը հաճախակի դանդաղում է հին բրաուզերների կամ  ֆլեշ ծրագրերի պատճառով:
Այնպես որ, երբ համակարգիչդ դանդաղում է միանգամից հակավիրուսի սքանավորումը գործի դնել պետք չէ: Ավելի լավ է փակել ավելորդ ծրագրերը ու վստահ լինել, որ օգտագործվող ծրագրերն ու հավելվածները թարմացված են: Եթե ամեն ինչ կարգին է, ապա հնարավոր է, որ պատճառը համակարգչային վիրուսն է, սակայն նորից հավանականությունը մեծ է, որ իրականում խնդիրը բոլորովին այլ է:

 3  Սմարթֆոնների վիրուսները

178525498

Շատերը իրենց սմարթֆոնները որպես փոքրիկ համակարգիչներ չեն ընկալում, սակայն դրանք իրենցից հենց փոքրիկ համակարգիչներ են ներկայացնում: Ցավոք, հակերներն ու վիրուսներ տարածողները այսօր որպես թիրախ ոչ միայն համակարգիչներն, այլև սմարթֆոններն են օգտագործում:
2011թ.-ին վիրուս էր տարածվել, որը հնարավորություն էր տալիս երրորդ հավելվածից հաղորդագրություններ ուղարկել օգտատիրոջ հեռախոսից, որի արդյունքում օգտատիրոջ գումարներով վիրուսը տարածքողը խոշոր եկամուտ էր կուտակել:
Այսպիսի վիրուսները հիմնականում սմարթֆոնի մեջ են հայտնվում տարբեր հավելվածների ներբերռնելու արդյունքում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե որտեղից եք բեռնում  հավելվածները, անհրաժեշտ է ստուգել դրանց աղբյուրների հավաստիությունն ու անվտանգությունը: Երբեք մի ներբեռնեք որևէ հավելված, առաց ուշադրություն դարձնելու պայմաններին:

 2  Վիրուսներ ու լրտես ծրագրեր

Virus in program code

Վիրուսները համակարգչային հարձակման մի ձև են միայն, սակայն բազմաթիվ այլ անվանումներով միջոցներ կան, որոնցով հնարավոր է վնասել համակարգիչները: Դրանցից են օրինակ Spywar և Adware կոչվող ծրագրերը, որոնք նախագծված են տեղեկատվություն գողանալու, ինչպես նաև սպամ տարածելու նպատակով: Դրանցից որոշներն այնպես են նախագծված, որ դու նույնիսկ չես էլ նկատում, թե ինչպես են դրանք հարձակվում համակարգչի վրա: Դրանք թաքնվում են հակավիրուսային ծրագրերից ու սպասում հարմար պահին գործելու այնպես, որ դուք չնկատեք դա:
Երբեմն հակավիրուսային ծրագրերը չեն կարողանում նկատել այսպիսի վիրուսային ծրագրերը, քանի որ հակավիրուսային ծրագրեր առաջարկող ընկերությունները չեն հասցնում թարմացնել  իրենց ծրագրերը վերջին ժամանկների վիրուսային ծրագրերը չեզոքացնելու համար: Պատճառն այն է, որ հաքերննենրն անընդհատ աշխատում են նոր տեսակ վիրուսներ ու լրտես ծրագրեր նախագծելով ձեր համակարգչային անվտանգությունը կոտրելու նպատակով:

 1  Էլեկտրոնային նամակներոով ստացող վիրուսներ

163124587

Հաճախ էլեկտորնային փոստով նամակներում կարող եք զգուշացումներ տեսնել այն մասին, որ ստացած նամակը վիրուս է պարունակում: Հաճախ այսպիսի նախազգուշացումները կեղծ ահազանգեր են: Ինչի արդյունքում երբեմն առաց նամակը բացելու և ընթերցելու դուք կարող եք այն ջնջել: Չնայած ճիշտ է, որ երբեք չի կարելի բացել այն նամակներին կցված ֆայլերը, որոնց չեք վստահում, այնուամենայնիվ, պարզապես նամակը բացելով ու այն ընթերցելով, կարող եք համոզված լինել, որ ոչ մի վիիրուս ձեր համակարգիչ չի թափանցի, եթե չսեղմեք կցված նյութերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել