Մարդիկ կան, որ լսում են Միացյալ Մեծ Հայաստանի վերածնվելու մասին, համարում են դա հեքիաթ կամ վառ երևակայության արդյունք: Եթե 30 տարի առաջ մեկը բարձրաձայն ասեր, որ մի օր Արցախը անկախ պետություն կդառնա, նրան նույնպես ֆանտազիոռի տեղ կդնեին և գուցե ծաղրեին, բայց հետագան ցույց տվեց, որ ազգովի դրան հավատացինք, եղանք միասնական և իրականությունը առկա է. Գորիսից այն կողմ անցնելիս տեսնում են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը: Մի օր էլ այնպես կանենք, որ այնտեղ ի տես աշխարհի գրված լինի. «Ազատ Արցախի մարզը ողջունում է Ձեզ»: Եթե ազգովի նորից հավատանք, ապա մի օր նաև Մեծ Հայաստանը կտեսնենք. միանգամից չէ, քիչ -քիչ, քայլ առ քայլ կհասնենք դրան, միայն հավատալ է պետք. ունենք կայացած և բարեփոխված ՊՆ, ունենք մարտունակ և ուժեղ ոգով, փորձառու Ազգային Բանակ: Մնում է լինենք միասնական և մեր ողջ ռեսուրսները հավաքենք, ի մի բերենք և լծվենք այդ գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել