Հայաստանում աճած մրգերը մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում: Ով մեկ անգամ փորձում է մեր միրգը, այլևս դառնում է դրա գերին: Սակայն հայկական արտադրանքին արդեն քանի տարի մարտահրավեր է նետված: Մարտահրավերը կայանում է հետևյալում: Օրինակ ռոստովյան մեծածախ մրգի շուկայում ազերիները, զգալով հայկական մրգի մեծ պահանջարկը, ներկրում են այլ երկրներից (հիմնականում Դաղստան, Ադրբեջան) մրգեր և այդ մրգերի արկղերի մեջ տեղադրում հայկական թերթեր, որն իբր ապացույցն է մրգի Հայաստանից ներկրված լինելուն: Այս միրգը բնականաբար չունի հայկականի համն ու հոտը, հետևաբար միամիտ գնորդը գնելով այդ միրգ՝ փոխում է իր կարծիքը հայկական մրգի նկատմամբ դեպի վատը: Սա արդեն հասկացել են Հայերը, բայց այ օտարներին չես կարող համոզել, որ դա իրականում հայկական չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել