ՖԲ-ում աչքովս ընկավ տնտեսագիտական համալսարանի մի ուսանողուհու խիստ ջղային գրառումը, թե ուրիշ բան ու գործ չունեք` ընկել եք մեր բուհի ջանին: Անկեղծ ասած, որպես ՀՀ քաղաքացի խիստ ցավ զգացի, որ նման բան կարող է գրել ուսանող աղջիկը` թեկուզ հանրապետական և կամ ուսխորհրդական, այն էլ տնտեսագիտական բուհի: Անունը չտամ, բայց պարզաբանեմ` հույս տածելով, որ այս ստատուսը կհասնի իրեն ու մտորելու առիթ կհանդիսանա: Ուրեմն` ձեր համալսարանը ձեր անձնական բոստանը չէ, այլ պետական կառույց, որը ֆինանսավորվում է ոչ միայն ուսանողների վարձավճարների, այլև իմ` որպես հարկատուի գումարներից, ինչը ինձ իրավունք է տալիս հետաքրքրվելու, թե ով և ինչ է ունակությունների շնորհիվ է նշանակվում բուհի պրոռեկտոր: Որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունեմ իմանալու, թե ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված անձը ինչ բարոյական դասեր է տալու այդ ուսանողներին, որոնք վաղը փոխհարաբերություններ են ձևավորելու ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների, այլև դրանց ու կառավարման համակարգի միջև: Չմոռանամ օրիորդիկին հուշել, որ դրսում ոչ թե 19-րդ դարն է, այլ 21-ը, և զարգացման և բարեկեցության են հասնում այն ժողովուրդները, ովքեր ընկալում են և ձգտում են իրականացնել ընդհանուր հասարակական շահերը և ոչ թե խմբային ու հատվածական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել