Интересные факты о лидерах1. Ուգանդայի դիկատատոր Իդի Ամինը 1951-1960 թվականներին հանդիսանում էր իր երկրի բոքսի թեթև քաշային չեմպիոնը:

2. 1963-1964 թվականների Անգլիայի վարչապետ Ալեքս Դուգլաս-Հոումը նաև համաշխարհային հռչակ ունեցող կրիկետիստ էր:

3. Ռիչարդ Առյուծասիրտը բացի արքա լինելուց, նաև փողահարների եղբայրության անդամ էր ու երգեր էր գրում:

4. ԿՀՎ-ն մի քանի տասնյակ անհաջող մահափորձ է իրականցրել Ֆիդել Կաստրոյի հանդեպ: Ամերիկյան հետախուզությունն անգամ պլան ուներ, որով Ֆիդելի ակվալանգի մեջ թմրանյութեր պետք է լցվեին, որպեսզի նա խեղդվի:

5. 1963-1968թվականներին Կանադայի վարչապետ Լեսթեր Փիրսոնը մի անգամ հրավիրվել է Բրիտանիայի հոկեյի օլիմպիական հավաքական:

6. Ճապոնիայի 124-րդ կայսեր Հիրոհիտոն հարգված ծովային կենսաբան էր:

7. Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը մի անգամ նվագել է Ugly Rumours ռոք խմբում:

8. Ադոլֆ Հիտլերը փրկել է մի հրեա կնոջ՝ համակենտրոնացման ճամբարում մահանալուց: Կինը կոմպոզիտոր Ռիչարդ Շրաուսի զարմուհին էր:

9. Մինչև Երկրորդ Աշխարհամարտը Ուինսթոն Չերչիլն ավելի հայտննի էր իր քաղաքական անհաջողությունների համար:

10. Բեթհովենի երրորդ սիմֆոնիան՝ «Eroica» (Հերոսական) ի սկզբանե նվիրված էր Նապոլեոն Բոնապարտին, բայց այն բանից հետո, երբ Նապոլեոնն իրեն կայսեր հռչակեց, Բեթհովենը փոխեց իր որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել