Ընդունված է՝ տոն օրերին վատ բաների մասին չգրել, շրջանցել ցավոտ թեմաները:
Բայց հնարավոր չէ խոսել Արցախի անկախության մասին՝ շրջանցելով մի թեմա:
23-ամյա այս հանրապետությունն ունեցել է երեք նախագահը, այդ թվում՝ գործողը:
Նախկին նախագահներից և ոչ մեկը՝ Ռոբերտ Քոոչարյանն ու Արկադի Ղուկասյանն, Արցախում չեն ապրում. նրանցիցի մեկը պաշտոնավարել է, մյուսը պաշտոնավարում է Հայաստանում:
Շատ դժվար է շարքային արցախցուն կոչ անել՝ կապված մնալ սեփական հողին, երբ նա տեսնում է, որ իր ղեկավարները հանգիստ ու եկամտաբեր գործը գերադասում են հայրենիքում ապրելուց:
Շատ դժվար է ներդրումներ ապահովել Արցախում, երբ օտարը տեսնում է, որ ԼՂՀ էլիտան, մեղմ ասած, իր ապագան սեփական հայրենիքում չի պատկերացնում:
Առհասարակ, ըստ իս, շրջադարձային մի սխալ է տեղի ունեցել՝ 1997-ին, երբ իրեն ինքնիշխան հռչակած երկրի ղեկավարը համաձայնել է նշանակվել մեկ այլ երկրի վարչապետ: Այստեղ կա Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ու ԼՂՀ այն ժամանակվա իշխանությունների սխալը, պատասխանատվությունը. ներքաղաքական խնդիր լուծվեց՝ Արցախի պետականության արժեզրկման գնով:
Պատահական չէ, որ Քոչարյանի Հայաստան գալով՝ Ղարաբաղի իշխանության ձայնը պակաս լսելի դարձավ, Ստեփանակերտն անգամ դուրս մղվեց բանակցային այն գործընթացից, որում որոշվում է Արցախի ճակատագիրը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել