Առաջարկ քաղաքապետարանին. Նորքի զանգվածներից և կամ Մոնումենտից շրջանային իջնող հանրային տրանսպորտի կանգառներից Ագրարային համալսարանի մոտինը չեղյալ համարել, եթե տվյալ տրանսպորտային միջոցը այնուհետև թեքվելու է ձախ՝ մտնելով Կորյունի փողոց: Դա տրանսպորտային միջոցի համար բերում է ծանր վերադասավորումների՝ 1-ից 3-րդ գիծ, իսկ ուղևորը շատ բան չի կորցնում, քանի որ նախորդ կանգառն ընդամենը 100-200 մետր վերև է, իսկ հաջորդը՝ անմիջապես Աբովյան-Կորյուն խաչմերուկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել