Tert.am-ը գրում է.

Rami Drwish անունով ամերիկացի օգտատերը YouTube ծառայությունում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է նա արագորեն խնձորներ կեղևահանում՝ օգտագործելով գայլիկոն, գրում է Daily Mail-ը: 

Մեկ խնձոր կեղևազրկելու համար նրան անհրաժեշտ է միայն մի քանի վայրկյան, իսկ մի քանի րոպեում նա տասնյակ խնձորներ է հասցնում մաքրել:

Տեսանյութում երևում է, որ նա խնձորներն ամրացնում է գայլիկոնի ծայրին և միացնում այն՝ մյուս կողմից էլ պահում է կեղևազրկող դանակը, որն արագորեն կեղևահան է անում խնձորը պտտվելու ընթացքում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել