Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014-ի օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 2,2 տոկոս գնաճ, ինչը բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 4,3 տոկոս գնաճի արդյունք է: Վերջինս պայմանավորված 2014թ. օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: Ընդ որում, 2014-ի օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների աճը կազմել է 11,1 տոկոս: Ավելացնենք, որ հենց ծառայությունների ոլորտի, ավելի կոնկրետ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ է պայմանավորված օգոստոսին արձանագրված 0,7 տոկոս գնաճը հուլիսի համեմատ: Միեւնույն ժամանակ նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված ընդհանուր գնաճի ավելի բարձր ցուցանիշ ունենալու կանխատեսումները չիրականացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել