Օգոստոսի 31-ին հրապարակել էի հոդված՝ «VivaceLL -MTS ընկերությունը կոնկրետ խաբեությամբ է զբաղվում» վերնագրով, որը նաև զետեղվել էր Բլոգնյուզ կայքում, որին անրադարձ էր կատարել նաև Լևոն Մութաֆյանը, վերնագրելով՝ Արշավա՞նք, Ռալֆ Յիրիկյանի դեմ՝ մեղադրելով ինձ Վիվասելի դեմ պատվեր կատարելու մեջ: Տեղեկացնեմ, որ Երեկ և այսօր Վիվասել ընկերությունից ինձ զանգահարել են կոնկրետ իմացել խնդիրների մասին և այդ հարցին լուծում տվել ի օգուտ արդարության, այսինքն այն 40.000 դրամ գումարը, որը պետք է գանձվեր ինձանից, չեղյալ է հայտարարվել, քանի որ եղել է սխալմունք, որը կապված է եղել ավտոմատ կառավարման հետ: Այսինքն, դրանում չի եղել մարդկային գործոն: Բացի այդ, Վիվասել ընկերությունից տեղեկացրեցին, որ իրոք իմ հաշվից գումար է անհետացել, որը ևս կվերադարձնեն: Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ Վիվասել-ՄՏՍ ընկերությունը շատ արագ, օպերատիվ կերպով վերականգնում է թերությունները, որով և ապացուցեց, որ այն ինչ գովազդում է, համապատասխանում է իրականությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վիվասել-ՄՏՍ ընկերությանը արագ և օպերատիվ արձագանքման և հարցի լուծման համար: Հիմա անրադառնամ Պարոն Մութաֆյանի հայտարարությանը: Նախ կարդալով հայտարարությունը՝ զրուցեցի իր հետ, ով ինձ ասեց երկու բան, որոնք առավել կարևոր էին, որ եթե պարզվի, որ ես իրավացի եմ, ինքը հրապարակավ ներողություն կխնդրի և երկրորդ՝ որ ինքը միայն իր կարծիքն է հայտնել: Հավելեմ, որ ես երբեք ոչ մեկի պատվերով չեմ գործել և ով փորձի իմ անվան հետ խաղեր տա, պատասխան կտա օրենքի առաջ:

Հ.Գ. Հիմա սպասում եմ Պարոն Մութաֆյանի խոստմանը, որը հուսամ մոտ ժամանակներս կլինի և կլինի հրապարակավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել