Ըստ ամերիկացի գիտնակնների՝ էլեկտրոնային ծխախոտները կարող են ավելի շատ թունանյութեր պարունակել, քան հասարակ ծխախոտները: Հարավային Կարոլինայի գիտնականները պարզել են, որ գոլորշին պարունակում է քրոմ թունանյութը, որը բացակայում է ավանդական ծխախոտում: Էլեկտրոնային ծխախոտում ավելի շատ նիկել կա, քան ավանդական ծխախոտում: Էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նաև արճիճ, ցինկ և այլ թունանյութեր, թեպետ դրանք ավելի քիչ են, քան ավանդական ծխախոտներում: Հարավային Կարոլինայի պրոֆեսոր Կոնստանտինոս Սիուտասը ասել է, որ էլ. ծխախոտներում պարունակվող թունավոր մետաղների բարձր մակարդակը մտահոգիչ է: Այնուամենայնիվ, նրա կողմից իրականացված հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ էլ. ծխախոտները ավանդական ծխախոտներից պակաս վտանգավոր են: 

Հետազոտության հեղինակ Արիան Սաֆարին ասել է.

Մետաղական մասնիկները հավանաբար առաջանում են էլեկտրոնային ծխախոտների քարտրիջներից: Սա նշանակում է, որ հնարավոր է, որ ավելի լավ արտադրական գործընթացների շնորհիվ հնարավոր լինի նվազեցնել ծխի մեջ առկա մետաղների քանակը:

Researchers at the University of South California found vapour emitted by the gadgets contains the toxic element chromium, which is not found in traditional cigarettes, as well as four times more nickel than found in traditional tobacco

Նա հավելել է, որ նմանատիպ հետազոտություններն անհրաժեշտ են արդյունավետ կանոնակարգող միջոցառումներ ձեռնարկելու համար: Էլեկտրոնային ծխախոտները միայն վերջերս են տարածում ստացել, ինչի  պատճառով էլ դրանց մասին շատ հետազոտություններ չկան:

Professor Constantinos Sioutas, from the University of South California, branded the findings a concernԱյս հետազոտության շրջանակներում կատարված բոլոր գիտափորձերն անցկացվել են գրասենյակներում ու սենյակներում: Մինչ հետազոտության կամավոր մասնակիցներն ավանդական ծխախոտ և էլ. ծխախոտ էին ծխում, գիտնականները հավաքում էին սենյակի օդում հայտնաբերված մասնիկները և հետազոտում հավաքված նմուշների քիմիական բաղադրությունը և աղբյուրները: Ոչ թե լաբորատորիաները, այլ գրասենյակներն ու սենյակներն են այն վայրերը, որտեղ Դուք կարող եք շնչել ինչ-որ մեկի ծխած ծխախոտի ծուխը: Այսպիսով, հետազոտությունն իրականացվեց այդ վայրերում:  

Հետազոտությունն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի զեկույցից հետո: Զեկույցում նշվում էր,որ էլ. ծխախոտի օգտագործումը ոչ բացօթյա տարածքներում պետք է արգելվի, իսկ դրա գովազդը պետք է դադարեցվի, քանի դեռ չի ներկայացվել համոզիչ գիտական ապացույց ծխախոտի անվտանգության մասին: Մեծ նշանակություն տալով զեկույցին՝ Բրիտանական առողջապահական ասոցիացիայի աշխատակից Ռամ Մորֆը կոչ է արել կանոնակարգում մտցնել էլ. ծխախոտների արտադրության և վաճառքի ոլորտում: Նա հայտնել է «Forbes»-ին, որ խիստ վերահսկողություն է հարկավոր, որպեսզի իբրև թիրախային սպառողական խումբ չընտրվի երիտասարդությունը: Նա մասնավորապես նշել է.

Էլ. ծխախոտների վաճառքով զբաղվող ընկերությունների յուրաքանչյուր պնդումը պետք է հիմնավորվի ճշգրիտ գիտական ապացույցներով: Անհրաժեշտ է, որպեսզի սպառողը լիարժեք կերպով տեղեկացված լինի էլ. ծխախոտների առավելությունների և վտանգների մասին:

E-cigarettes sold in the north east of England were found to contain a chemical called diacetyl, which can cause serious lung disease when inhaled

Անգլիայում վաճառված էլ. ծխախոտների մեջ հայտնաբերվել է դիացետիլ քիմիական նյութը: Եթե մարդ շնչի այս նյութը, այն կարող է լուրջ թոքային հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Դիացետիլն օգտագործվում է հեղուկ թութունին բույր հաղորդելու համար: Այն անվնաս է ուտելու համար, սակայն այն շնչելու դեպքում, կարող է առաջանալ կոնստրիկտիվ բրոնխիտ հիվանդությունը:  Սա շատ ծանր հիվանդություն է, որը խազում է թոքերը և խոչընդոտում բնականոն շնչառությունը: Անգլիայում վաճառված վերոնշյալ էլ. ծխախոտներն արտադրվում էին VIP ընկերության կողմից, սակայն BBC-ի իրականացրած հետաքննությունից հետո դրանք հանվեցին շրջանառությունից:  Բժիշկներն ասում են, որ կոնստրիկտիվ բրոնխիտը երբեմն կարող է այնքան սրվել, որ թոքերի փոխպատվաստման կարիք առաջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել