Короли1. Եղիզաբեթ 2-րդի կարգախոսն էր «Dieu et Mon Droit», ինչը ֆրանսերեն նշանակում է «Աստվածն ու իմ իրավունքը»:

2. Մակբեթ արքան իրական պատմական կերպպար է, ով իշխել է Շոտլանդիայում 1040-1057 թվականներին:

3. Միակ անգլիական արքան, ով կրել է «Մեծ» անունը, եղել է Ալֆրեդ Մեծը, ով իշխել է 871-889 թվականներին:

4. Ամենաբարձրահասակ անգլիացի արքան Էդվարդ 4-րդն էր, ում հասակը 191 սմ էր կազմում:

5. 1918-1944 թվականներին Դանիայի Քրիստիան 10-րդ արքան միաժամանակ նաև Իսլանդիայի արքան էր:

6. Հռչակավոր Մարիա Անտուանետան սիրում էր հանրության առջև հայտնվել հովվուհու հանդերձանքով:

7. Ամենից երկարը Բրիտանիայում իշխել է Վիկտորիա թագուհին՝ 63 տարի և 7 ամիս:

8. Անգլիայի Աննա թագուհին այնքան գեր էր, որ գահի մեջ դժվարությամբ էր տեղավորվում:

9. Հավայան կղզիների վերջին սուվերեն իշխողը եղել է թագուհի Լիլիուոկալին, ում գահընկեց արեցին 1893 թվականին՝ պրոամերիկյան հեղաշրջան արդյունքում:

10. Հենրի 8-րդ արքան ուներ գահաժառանգ՝ Էվարդ 6-րդը, ում թագավոր կարգեցին 9 տարեկանում և ով մահացավ թոքախտից՝ 15 տարեկանում:

11. Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ արքան ոչ մի անգլերեն բառ չգիտեր, նրա մայրենի լեզուն Ֆրանսերենն էր:

12. Առաջին Աշխարհամարտի գլխավոր մասնակից երեք կասյրությունների (Բրիտանական, Գերմանական և Ռուսական) արքաները զարմիկներ էին:

13. Երկրորդ աշխարհամարտի տարիների Ճապոնիայի կայսեր Հիրոհիտոն փայլուն օվկիանոսագետ կենսաբան էր:

14. Պարսկական թագավորությունում Արշակունիները գահընկեցությունից հետո, պարսից գահի արյունակցական գծով ուղղակի թագաժառանգը  Արշակ 2-րդ հայոց արքան էր:

15. Ռյուրիկովիչների արքայատոհմը, որի ամենանշանավոր ներկայացուցիչը Իվան Ահեղն էր ուներ վարյագական (վիկինգներ) արմատներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել