Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը չի կարելի է գերագնահատել, այն ոչ մի իրավաբանական ուժ չունի. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այդ ճանաչումն իհարկե իրավական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նահանգների ընդունումը չի ներառվում պետության ճանաչման կամ չճանաչման շրջանակում։ Դա ավելի շատ հոգեբանական գործոն է, ինչը ցույց է տալիս Կալիֆորնիայի հայության լոբբինգի ուժը, որ կարող է աշխատել ոչ միայն Հայաստանում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել