Ավիաընկերություններից մեկը դեռ եկ ամիս առաջ բարեկամներիս վաճառեց Սոչի-Երևան ինքնաթիռի երեք տոմս: Անցավ մոտ 20 օր, ու պարզվեց, որ նշված ինքնաթիռը թռիչք չի իրականացնելու: Ի դեպ, էդ մասին մեզ չէին տեղեկացրել, մենք իմացել էինք խոսակցություններից: զանգահարեցի տվյալ ավիաընկերություն, հաստատեցին ու առաջարկեցին կամ գումարը ետ վերադարձնել կամ էլ թռիչքն իրականացնել Սոչի-Մոսկվա Երևան ուղերթով: Այսօր արդեն, երբ անցել է 10 օր, մենք էլի իմանում ենք, որ դա էլ չեն անում ու միայն պատրաստ են գումարը վերադարձնել: զանգում եմ տվյալ ընկերություն, կոմերցիոն բաժնի պետը ներեղություն է հայցում ու ասում,որ ինքը ոչինչ անել չի կարող ու առաջարկում է գումարը ետ վերադարձնել: Հիմա հարց:
1.Ինչու եք թռիչք հետաձգում տոմսերը վաճառելուց հետո:
2. Ինչու չեք դրա մասին ժամանակին տեղեկացնում սպառողներին:
3. Ով պետք է փոխհատուցի ինքնաթիռի տոմսերի տարբերությունը, որը ներկա դրությամբ կազմում է շուրջ 50-60 հազար դրամ:
Հ.Գ
Ամենասկզբում աշխատակցուհին մեզ հայտնել էր, որ մեղքն իրենցն է ու իրենք պարտավոր են նույն գնով ապահովել մեր վերադարձը,որն էս դեպքում փաստորեն չի արվում միայն այն պատճառով, որ տոմսերը թանկացել են: Ով պետք է փոխհատուցի մեր վնասը ու վերջապես ինչքան պետք է շարունակվի նմանօրինակ աշխատելաոճը? Առաջիկայում դիմելու եմ դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել