Աշխարհի շատ երկրներում արդեն մեկնարկել են դասերը և աշակերտներն ու ուսանողները ոգևորված սկսել են իրենց նոր ուսումնական տարին, սակայն պետք է նշել, որ աշխարհի որոշ անկյուններում դպրոց հասնելը կարող է իսկական ճոխություն լինել: Կրթություն ստանալու համար աշխարհի տարբեր անկյուններում ապրող շատ երեխաներ աննկարագրելի դժվար ճանապարհ են անցնում, որը շատերը թերագնահատում են:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայն, դպրոցների ճանապարհները երեխաների համար հարմարեցնելու գործընթացը վերջին հինգ տարիների ընթացքում դանդաղել է: Վտանգավոր ճանապարհների խնդիրը լուծելը հեշտ է թվում` անհրաժեշտ է պարզապես ճանապարհներ ու կամուրջներ կառուցել, ավտոբուսներ գնել ու վարորդ վարձել, այնուամենայնիվ, բնական աղետներն ու ֆոնդերի սղությունը դժվարեցնում են աշխատանքները:

Աշակերտները 5 ժամյա ճամփորդություն են անցնում կես մետր լեռնային ճանապարհով` աշխարհի ամենահեռավոր դպրոց գնալու համար, որը գտնվում է Չինաստանի Գուլու բնակավայրում:

children-going-to-school-around-the-world-56children-going-to-school-around-the-world-30children-going-to-school-around-the-world-29

Երեխաները փայտյա վտանգավոր սանդուղքներ են մագլցում Չինաստանի հարավում գտնվող Ժանգ Ջիավան գյուղի դպրոց հասնելու համար:

children-going-to-school-around-the-world-25children-going-to-school-around-the-world-26

Երեխաները Հնդկական Հիմալայների Զանսկար բնակավայրի դպրոց հաճախելու համար անցնում են Հիմալայան լեռների միջով:

children-going-to-school-around-the-world-51

Աշակերտներն անցնում են վնասված ճոճվող կամրջի վրայով` Ինդոնեզիայի Լեբակ բնակավայրի դպրոց հաճախելու համար: Բարեբախտաբար, երբ այս մասին տեղեկատվությունը տարածվեց, PT Krakatau պողպատի արտադրության ընկերությունը հանձն առավ երեխաների համար ավելի ապահով կամրջի կառուցման աշխատանքները:

children-going-to-school-around-the-world-35children-going-to-school-around-the-world-49

Երեխաները թռչում են Կոլումբիայի Ռիո Նեգրո գետի վրայով անցնող, 800 մետր բարձրության վրա գտնվող պողպատյա լարի վրայով:

children-going-to-school-around-the-world-50children-going-to-school-around-the-world-57

Երեխաները նավակներով են գնում դպրոց Ինդոնեզիայի Ռիաու բնակավայրում:

children-going-to-school-around-the-world-21

Երեխաները անտառով են անցնում` քայլելով ծառերի արմատներից բնական կամրջի վրայով` դպրոց հասնելու համար, Հնդկաստան:

children-going-to-school-around-the-world-61

Աղջնակը ցլի վրա նստած դպրոց է գնում, Մյամար:

children-going-to-school-around-the-world-24

Երեխաները դպրոց են գնում տուկտուկ կոչվող մեքենայով Հնդկաստանի Բելդանգա բնակավայրում:

children-going-to-school-around-the-world-19

Ձնառատ եղանակին անցնում են կոտրված կամրջի վրայով, Չինաստանի Սիչուան նահանգի Դուջիանգյանի դպրոց հասնելու համար:

children-going-to-school-around-the-world-31

Երեխաները ճամփրդում են փայտյա նավակի տանիքին Ինդոնեզիայի Պանգուրուրան բնակավայրի դպրոց հասնելու համար:

children-going-to-school-around-the-world-4

Աշակերտուհիներն անցնում են 16-րդ դարի ամրոցի պատերի վրա դրված տախտակի վրայով Շրի Լանկայում:

children-going-to-school-around-the-world-37

Աշակերտներն նավակով անցնում են Հնդկաստանի Կերալա բնակավայրի դպրոց հաճախելու համար:

children-going-to-school-around-the-world-13

Աշակերտները ձիու սայլով գնում են Հնդակստանի Դելի քաղաքի դպրոց:

children-going-to-school-around-the-world-55

Ուսանողները եղեգներից լաստերի վրա անցնում են Ինդոնեզիայի Սիլանգկապ գյուղի Սիհերանգ գետի վրայով:

children-going-to-school-around-the-world-41

Երեխաները 200 կմ տարածություն են կտրում լեռներով` Չինաստանի Փիլի բնակավայրի դպրոց հաճախելու համար:

children-going-to-school-around-the-world-54

Երեխաները քայլում են 30 ոտնաչափ բարձրության վրա գտնվող մետաղյա պարանների վրայով` Ինդոնեզիայի Սումատրայի շրջանի Պատանգ բնակավայրի դպրոց հաճախելու համար:

children-going-to-school-around-the-world-28children-going-to-school-around-the-world-27

Տարրական դպրոցի աշակերտները Ֆիլիպինների Ռիզալ բնակավայրի դպրոց են հաճախում` գետը անցնելով փչած անիվի վրա:

children-going-to-school-around-the-world-53children-going-to-school-around-the-world-42

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել