Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնածավալ պատերազմ հրահրել, որպեսզի վերականգնի Խորհրդային Միությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է korrespondent.net-ը:

«Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել: Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը պատերազմ են հրահրել: Ռուսական ռեժիմն է կրում Եվրոպայում պատերազմի, մեր մարդկանց սպանությունների, Ղրիմը գողանալու, միլիոնավոր ուկրաինացիների ծաղրի ենթարկելու պատասխանատվությունը: Եվ այդ ամենը Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկության համար»,- գրել է Յացենյուկը: 

Վարչապետի կարծիքով՝ ցանկացած կայսրություն ուժային ճանապարհով վերականգնելու փորձերը դատապարտված են ձախողման: «Խորհրդային Միությունը փլուզվել է: Եվ նա, ով կփորձի վերականգնել ցանկացած կայսրություն, կընկնի նույնքան նվաստացուցիչ կերպով, ինչպես և իր նախորդները»,- հավելել է Յացենյուկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել